ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թեհրանը փոխում է վերաբերմունքը Բաքվի նկատմամբ». Regnum

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախիջևանում սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի «Անխորտակելի եղբայրություն-2021» համատեղ մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հատուկ ջոկատներ և երկու երկրների բանակների այլ տեսակի զորքեր: Նման զորավարժություններն արդեն ավանդական են դարձել, և ընդհանրապես, դրանք նախկինում չեն առաջացրել գրգռվածության բարձրացում տարածաշրջանի այլ երկրներում: Բացառությամբ, իհարկե, Հայաստանի, որը դրանք դիտարկում էր Լեռնային Ղարաբացի հակամարտության շուրջ Ադրբեջանի հետ զինված դիմակայության համատեքստում: Այս մասին գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ Regnum կայքում «Թեհրանը փոխում է վերաբերմունքը Բաքվի նկատմամբ» վերտառությամբ հրապարակված հոդվածում:

«Այժմ իրադարձությունները զարգանում են այլ սցենարով: Տեղեկություններ կան, որ Իրանը ռազմական տեխնիկա է տեղափոխում հյուսիսարևմտյան սահմաններ, որտեղ տեղակայված են Քազվին քաղաքում գտնվող 16-րդ տանկային դիվիզիայի ուժեղացումները, ինչպես նաև հրթիռային երկու դիվիզիաներ: Փորձագետները պնդում են, որ սա Թեհրանի պատասխանն է «Անխորտակելի եղբայրություն-2021»-ին, որը «տարածվում է Կասպից ծովի ջրերի վրա», ինչը դիտվում է որպես դրա իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի խախտում: Մեկ այլ պատճառ կարող է լինել երկու հարևան երկրների միջև հարաբերությունների սրումը` այն խոչընդոտների պատճառով, որոնք ադրբեջանցի սահմանապահները ստեղծում են իրանական բեռնատարների՝ Գորիս և Կապան քաղաքների միջև ճանապարհն անցնելու համար: Իրանա-ադրբեջանական հարաբերություններում նկատելի բարդությունների գործոնն ակնհայտ է:

Երբ հայ-իրանական սահմանին միջադեպեր սկսեցին, տեղեկություններ եղան, որ Իրանի մի շարք մզկիթներում մոլլաները հակաադրբեջանական հայտարարություններ են արել: Այս հարցում հատկապես առանձնացել է Արդաբիլ քաղաքի իմամ-ջումա այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) կոչ է արել «ուժ ցուցադրել հարևան պետություններին՝ Ադրբեջանին և Թուրքիային»: Միևնույն ժամանակ, շատ արաբ փորձագետներ, որոնք ուշադիր հետևում են իրավիճակին, կարծում են, որ ամեն ինչ «շատ ավելի խորն ու լուրջ է»: Օրինակ, եգիպտական «Սասապոստ» հրատարակությունը պնդում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը «Իրանին բարդ դրության մեջ դրեց: Թեհրանն այս հակամարտությանը միջամտելու եզրին էր, ինչպես դա տեղի ունեցավ Լիբանանում, Եմենում, Իրաքում և Սիրիայում, որպեսզի կանխի Թուրքիայի հզորացումը տարածաշրջանում»:

Բայց հետո Իրանը ռիսկի չդիմեց, իսկ այժմ պարզ է դառնում, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները խաթարում են նրա դիրքերը Անդրկովկասում, հատկապես Զանգեզուրով Ադրբեջանի` Նախիջևան և Թուրքիա ելքի հարցում: Սկզբունքորեն, որոշակի հանգամանքներում Թեհրանը կարող էր բարձրացնել Նախիջևանի շրջափակման հարցը, որի գոյությունն ապահովվում է իր տարածքով: Առայժմ անհնար է ենթադրել իրադարձությունների նման վտանգավոր զարգացում, չնայած Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի հերթական զորավարժություններին Իրանի արձագանքը ցուցիչ է: Իհարկե, դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն լուծումն է:Բայց ամեն ինչ գնում է նրան, որ իրանական շրջանակներում փոխվում է վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ: Իրանցի նախկին դիվանագետ և միջազգային հարաբերությունների մասնագետ Ֆերիդուն Մաջլիսին կարծում է, որ «շատ բան է սկսվում կառուցվել այն գիտակցության վրա, որ «Ադրբեջանի Հանրապետությունը գնացել է այլ ճանապարհով՝ Իսրայելի հետ հարաբերությունների միջոցով սպառնալիք ստեղծելով Իրանի անվտանգության համար»:

Սա մի կողմից է: Մյուս կողմից, Բաքուն անձնատուր է Անկարայի կովկասյան հավակնություններին: Բայց ընդհանրապես, ըստ լիբանանյան Al Modon-ի խմբագրության, «Իրանը գտնվում է աննախանձելի վիճակում, որը շատ նման է շախմատային պարտիայի ժամանակ ցուգցվանգին»: Այլ կերպ ասած, Թեհրանը կանգնած է մի իրավիճակի առջև, երբ խաղացողը անխուսափելի քայլ է կատարում դեպի ձախողում, քանի որ նա պարտավոր է քայլ կատարել, չնայած նախընտրելի է դա չանել և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Բայց նրա վիճակը ամեն դեպքում կվատանա: Իրանի դեպքում Բաքվի հետ հավանական ճգնաժամը «կստեղծի տարածաշրջանում ևս մեկ խճճված հակամարտությունը», որը կներառի տարածաշրջանային և գլոբալ տերությունների շահերը: Բացի այդ, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76 -րդ նստաշրջանում Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են Ադրբեջանի հետ Թեհրանում արտգործնախարարների հանդիպում անցկացնել: Երբ գագաթնաժողովը կանցկացվի եռակողմ ձևաչափով, չի հստակեցվել: Տեսնենք, թե ինչ կստացվի»,-եզրափակել է հեղինակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular