ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է հարևան երկրների տարածքների վրա «աչք ունենալու» մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Էսքիշեհիրի նահանգապետարանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և մի շարք Հ/Կ-ների ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների մասին. գրում է ermenihaber-ը:

Նա մասնավորապես արել է հետևյալ շեշտադրումները․ «Այսօր Թուրքիան ունի թե ռազմական-կոշտ և թե փափուկ ուժ, որոնք անհրաժեշտ է ճիշտ համադրել և հասկանալ, թե երբ է պետք օգտագործել կոշտ ուժը, կամ ինչպես է պետք կիրառել փափուկ ուժը։ Կոշտ ուժը պիտի կիրառել, երբ դիվանագիտությունը սպառում է իրեն։ Կոշտ ուժը կիրառվում է դիվանագիտությունը վերստին գործարկելու համար»։

Թուրք նախարարը որպես օրինակ նշել է իրենց զինուժի գործողությունները Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում, ապա շարունակել. «Ադրբեջանն էլ նույն բանը արեց Կովկասում։ 30 տարի սպասեց, դիվանագիտութունը չաշխատեց։ Մինսկի եռյակը, կամ էլ ավելի մեծ կառույցը՝ Մինսկի խումբը, որի անդամ ենք նաև մենք, չգործեց։ Ի՞նչ եղավ։ Այն եղավ, որ կարճ ժամանակում՝ 43 օրում, եղբայրական Ադրբեջանը վերցրեց իր հողերը, և հիմա էլ հնարավորություն է ստեղծվել դիվանագիտության համար»։

Չավուշօղլուն նշել է, թե իբր իրենք դրական ուղերձներ են հղում և նույնը ստանում Հայաստանից, բայց դրանք, ըստ նրա, չպետք է մնան միայն որպես խոսքեր։ Նա Հայաստանին մեղադրել է հարևան երկրների տարածքների վրա «աչք ունենալու» մեջ և Երևանին հորդորել է մտածել, թե ինչպես կարող է օգուտ քաղել խաղաղությունից, տնտեսական զարգացումից, կարևոր նախագծերից։

Չավուշօղլուն հիշեցրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության համապարփակ պայմանագրի բանակցությունների առաջարկի մասին և հույս հայտնել, որ Հայաստանը կարձագանքի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular