Վարորդական իրավունքի համար երբևէ արված ամենաարտասովոր լուսանկարը (photo)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱՄՆ-ում վարորդական իրավունքը համարվում է անձը հաստատող կարևոր փաստաթղթերից մեկը: Ինչպես անձնագրի պարագայում, սրա դեպքում ևս արգելվում է տարատեսակ ատրիբուտներով լուսանկարվել:
Բայց, չնայած այդ արգելքին, իրեն հեթանոս համարող Ֆիլան Մունսոնգը, Մեն նահանգից, հասավ նրան, որ վարորդական իրավունքի համար լուսանկարվեց կոտոշները գլխին:
Բանն այն է, որ 2008 թ.-ից տղամարդը համարվում է Պան աստծո հետևորդը և այծի կոտորշներ կրում է ոչ առաջին տարին: Դիմելով Քաղաքացիական ազատության միությանը նա կարողացավ իրավունք ձեռք բերել վարորդական իրավունքի համար լուսանկարվել կոտոշներով:
Սկզբնական շրջանում սա շոկ էր տեղի ճանապարհային ոստիկանների համար, բայց այժմ արդեն ճանաչում են տարօրինակ տղամարդուն և ընմբռնումով են վերաբերվում այդ փաստին:
