ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբների դեմ պայքարը կշարունակվի. Դիմադրության ուժերը հերքել են Փանջշերը գրավելու մասին «Թալիբան»-ի հայտարարությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փանջշերի մոջահեդները հերքել են նահանգի գրավման մասին թալիբների հայտարարությունը և հայտարարել պայքարը շարունակելու մտադրության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դիմադրության ճակատի ուժերը ներկա են բոլոր ռազմավարական դիրքերում՝ հովտի ամբողջ երկայնքով ... Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի ժողովրդին, որ թալիբների և նրանց գործընկերների դեմ պայքարը կշարունակվի մինչև արդարության և ազատության գերակայությունը», - ասված է նրանց թվիթերյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտնել է, որ աֆղանական Փանջշեր նահանգն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ: Փանջշերը միակ նահանգն է, որը թալիբների վերահսկողության տակ չէ:

«Թշնամու վարձկանների վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը, ամբողջությամբ գրավված է: Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելու վերջին ջանքերը նույնպես տվեցին իրենց արդյունքը, և Փանջշեր նահանգն անցավ իսլամական էմիրության լիակատար վերահսկողության տակ», - ասվում է թալիբների հայտարարության մեջ:

Ըստ թալիբների՝ ապստամբների մի մասը պարտվել է մարտերում, ոմանք դիմել են փախուստի: Թալիբները Փանջշերի բնակչությանը խոստացել են, որ իրենց չեն ճնշի:

Սեպտեմբերի 3-ին թալիբներն արդեն հայտարարել էին Փանջշերի գրավման մասին, մինչդեռ Փանջշերի դիմադրության ճակատը հերքել էր այս տեղեկությունը: Սեպտեմբերի 4-ին «Թալիբան» շարժումը հայտարարել է նահանգապետի գրասենյակի գրավման մասին: Դիմադրության ուժերը հաղորդել են թալիբների մեծ կորուստների մասին: Փանջշերի դիմադրության առաջնորդը պատրաստակամություն է հայտնել բանակցել թալիբների հետ, եթե նրանք իրենց զորքերը դուրս բերեն նահանգից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular