ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբների ներկայացուցիչը Կատարում հանդիպել է Պակիստանի և Գերմանիայի դիվանագետների հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը վերջին երկու օրում Կատարում հանդիպումներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թալիբների ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Ստանիկզայը հանդիպել է Պակիստանի դեսպանի և Գերմանիայի ներկայացուցչի հետ, քննարկել Աֆղանստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Քաղաքական վարչության փոխտնօրեն Շեր Մոհամմադ Աբաս Ստանիկզայը և նրա պատվիրակությունը հանդիպել են Կատարում Պակիստանի դեսպանի հետ: Կողմերը էլ քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, հումանիտար օգնությունը, երկկողմ հարաբերությունները: Շահինի խոսքով՝ կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցակետերով մարդկանց տեղաշարժի խնդիրները։

Շահինը նշել է, որ հանդիպում է եղել նաև Աֆղանստանի գծով Գերմանիայի ներկայացուցիչ Մարկուս Պոտցելի հետ։ Կողմերը քննարկել են ընթացիկ դրությունը, օդանավակայանի աշխատանքի վերագործարկմանը և տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր։

Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգոստոսի 30-ին ավարտել է ռազմական առաքելությունը Աֆղանստանում։ Այդ երկրում գործողությունը դադարեցնելու որոշման մասին, որը սկսվել է 2001 թվականի հոկտեմբերին և դարձել ամերիկյան պատմության մեջ ամենատևական արտասահմանյան ռազմական արշավը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ապրիլի 14-ին: Դրանից հետո «Թալիբան» շարժման կողմնակիցները զգալիորեն շատացրել էին հարձակման տեմպերը և օգոստոսի 15-ին առանց մարտի լիակատար վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի նկատմամբ: Թալիբները հայտարարել են Աֆղանստանում իրենց լիակատար հաղթանակի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular