ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան տարբեր ուղիներով կապ է պահպանում «Թալիբանի» ներկայացուցիչների հետ. Չավուշօղլու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ: Այս մասին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն հայտարարել է նախագահ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Անկարան կապի մեջ է թալիբների հետ Քաբուլի և Դոհայի միջոցով: Եվ այդ շփումներն անհրաժեշտ են»,-նշել է թուրք արտգործնախարարը:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ «Թալիբանի» ներկայացուցիչներին Թուրքիա այցելելու հրավեր է արվել նախքան նրանց կողմից Քաբուլը վերահսկողության տակ վերցնելը:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության օրինականության ճանաչման հարցին:

«Թալիբները պարտավորվել են ներառական կառավարություն ձևավորել: Պետք է տեսնել ՝ իրականում կձեւավորվի՞ ներառական կառավարություն, թե՞ ոչ: Թուրքիան գործելու է միջազգային հանրության հետ համատեղ»,-ասել է նա:

Չավուշօղլուն նշել է, որ Անկարան շփումներ է պահպանում բոլոր երկրների հետ, որպեսզի այս հարցում դիրքորոշումն ու հնչած հայտարարությունները չտարբերվեն մյուսներից:

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ ուրբաթ օրը տեղի է ունենալու ՆԱՏՕ -ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը:

«Մենք պետք է համակարգենք մեր գործողությունները միջազգային հանրության հետ, գործենք միասին: Հիմա սխալ կլինի ցանկացած վաղաժամ որոշում»,-եզրափակել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular