ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՆԳՆ-ն ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել ՌԴ, գրում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ սրան նախորդել էին ադրբեջանցու վիրավորական հայտարարությունները ՌԴ-ի և ռուս ժողովրդի նկատմամբ, որոնք ազգամիջյան ատելություն են հրահրում:

Համապատասխան որոշման մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ռուսական գերատեսչությունը զգուշացրել է, որ օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք կոչ են անում քայքայիչ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի, նրա բնակիչների և արտերկրում բնակվող հայրենակիցների դեմ, թույլ չեն տա մուտք գործել երկիր:

Օգոստոսի 10-ին Վագաբզադեն տեսաուղերձ էր տեսագրել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկուն: Նա հայտարարել էր, որ վիրավորված է քաղաքական գործչի խոսքերից՝ Ադրբեջանի պետականության կայացման գործում Ռուսաստանի դերի մասին, և կուսակցության առաջնորդին անվանել էր «ճարպոտ խոզ» և «ծեր էշ»:

«Դուք խոզերի պես գարշահոտ եք: Եվ ձեր ազգը գարշահոտ է», - հավելել էր դիվանագետը:

Բացի այդ, Վահաբզադեն Իրանում գտնվող ռուս զինվորներին անվանել է «խոզեր»:

Ի պատասխան Վագաբզադեի հայտարարությանը՝  Ժիրինովսկին հայտարարել էր նախկին դիվանագետի դեմ քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին: Նա խոստացել էր, որ ռուսական կողմն այս հարցով «կոշտ նամակ» կուղարկի Ադրբեջանի Հանրապետության ղեկավար Իլհամ Ալիևին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular