ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում ազդեցիկ գործարարները կոչ են արել վերսկսել առևտրական բանակցությունները Չինաստանի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի մի խումբ ազդեցիկ գործարարներ դիմել են երկրի վարչակազմին, կոչ անելով՝ վերսկսել առեւտրական բանակցությունները Չինաստանի հետ եւ նվազեցնել ներմուծման սակագները, որոնք, նրանց կարծիքով, արգելակում են ԱՄՆ-ի տնտեսության զարգացումը: Այդ մասին, գրում է The Wall Street Journal-ը։

Նամակում, որն ուղղված է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Քեթրին Թային եւ ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենին, գործարարները պնդում են, որ Պեկինը կատարել է Չինաստանի հետ նախորդ վարչակազմի կնքած առեւտրական համաձայնագրով նախատեսված «կարեւոր պարտավորությունները», ներառյալ շուկաների բացումը ԱՄՆ-ի ֆինանսական հաստատությունների համար եւ առանձին նորմատիվային արգելքների մեղմացումը ԱՄՆ-ի գյուղատնտեսական արտադրանքի՝ Չինաստան արտահանման համար:

The Wall Street Journal-ը գրում է, որ նամակի բովանդակությունն «արտացոլում է ամերիկյան մի շարք կորպորացիաների աճող հիասթափությունը Չինաստանի նկատմամբ առետրական եւ տնտեսական քաղաքականության՝ վարչակազմի կողմից վերանայման տեմպերից»: «Մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել Չինաստանի հետ առեւտրա-տնտեսական հարցերի շուրջ հետագա փոխգործակցությանը»,-ասվում է նամակում: Դրա հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է բանակցություններ սկսի այն հարցերի շուրջ, որոնք տեղ չեն գտել գործարքի առաջին փուլում, ներառյալ պետական սուբսիդիաները, պետական գնումները, կիբեռանվտանգությունը եւ թվային առեւտուրը:

Բացի այդ, գործարար շրջանները կոչ են անում ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչությանը՝ ընկերությունների համար բացառություններ անել մի շարք ապրանքների սակագների հարցում եւ չինական ապրանքների սակագների նվազման գործընթաց սկսել ընդհանուր առմամբ: Նրանք միեւնույն ժամանակ նշել են. «Մենք ընդունում ենք, որ սակագների լիակատար կարգավորումը քիչ հավանական է, եթե Չինաստանը հիմնական հարցերի շուրջ չձգտի հասնել զգալի առաջընթացի»,-ասվում է նամակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular