ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իգոր Պոպովի փոխարեն Ռուսաստանի Դաշնությունից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է դարձել Իգոր Խովաևը: Սա հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կայքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հուլիսի 29-ին հրապարակված համանախագահների հայտարարությունից. այն տրվել է Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) անունից:

Այս թեմայի շուրջ Մոսկվայից պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա:

Իգոր Պոպովը զբաղեցնում էր Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2010 թվականից:

Բաց աղբյուրների համաձայն՝ 2015 թվականի մարտի 2-ին Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի դեսպան Ֆիլիպինների Հանրապետությունում և միաժամանակ Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում, իսկ նույն տարվա մայիսի 5-ից ՝ Մարշալյան կղզիներում` համատեղության կարգով: Այս բոլոր պաշտոններից նա ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) հանդես էին եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը:

«Համանախագահները մտահոգությամբ են հետևում Հայաստան-Ադրբեջան սահմանի եկայնքով տեղի ունեցող վերջին միջադեպերին, այդ թվում՝ զոհերի մասին լուրերին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ինչպես նաև ամբողջովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հրադադարի մասին այլ համատեղ համաձայնագրերով ստանձնած պարտավորվածությունները:

Համանախագահները վերահաստատում են առկա բոլոր հիմնական հարցերի շուրջ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո երկկողմ անմիջական խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների:

Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular