ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Մարտիրոսյանը իր կարիերայի լավագույն արդյունքն է համարում Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ հաղթանակը

ՍՊՈՐՏ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը գոհ է Սոչի քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում իր գրանցած արդյունքներից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտիրոսյանը շեշտեց, որ նմանատիպ մրցաշարերը լուրջ նախապատրաստական փուլ են պահանջում: «Առաջին անգամն էր, որ մասնակցում էի աշխարհի գավաթի խաղարկության և հասա մինչը 1/8 եզրափակիչ: Ինձ համար մեծ պատիվ էր նմանատիպ մրցաշարում Հայաստանը ներկայացնելը: Աշխարհի գավաթի խաղարկությունն այն բարդ մրցաշարերից է, որտեղ կարող ես միանգամից լքել պայքարը: Կարիերայիս լավագույն արդյունքն այն էր, որ հաղթեցի Շահրիյար Մամեդյարովին, որը աշխարհի 5 լավագույն շախմատիստներից մեկն է»,-ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով` 1/8 եզրափակիչում ևս պետք է հաջողության հասներ, սակայն հոգնածությունն իրենն ասաց:

«Մրցաշարն իսկապես հաջող դասավորվեց ինձ համար, ես գոհ եմ այն արդյունքից, որը եղավ»,-շեշտեց նա:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը հասավ մինչև 1/8 եզրափակիչ: 3-րդ շրջանում էլ նա պայքարից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին՝ Շահրիյար Մամեդյարովին: Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular