ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Մոսկվան դատավոր կլինի Հարավային Կովկասում առաջացած նոր իրավիճակում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

iarex.ru-ն գրում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելի այցը, նրա հռետորաբանությունը և Բրյուսելի դրական քայլերը Երևան նկատմամբ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի Երևան կատարելիք այցի մասին հայտարարությունը հույզերի փոթորիկ է առաջացրել Բաքվում: Այս պարագայում կարելի է հասկանալ Ադրբեջանի իշխանություններին, քանի որ ԵՄ-ն ի սկզբանե մինչև Ղարաբաղյան վերջին պատերազմի սկսվելը չեզոք դիրք էր զբաղեցնում տարածաշրջանում, ընդ որում, դեմ էր ռազմական գործողություններին, իսկ ներկայիս իրավիճակում Բրյուսելը միանշանակ խաղադրույք է դրել Երևանի վրա: Բաքվի վրդովմունքը հանգեցրել է մամուլում նույնատիպ հոդվածների դրոշմման, որոնցում ուռճացված են ցույց տրվում Հայաստանի կողմից ինքնիշխանության կորուստը, ԵՄ-ի կողմից դավաճանության թեման, ինչպես նաև, որը շատ կարևոր է, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձերը:

Մի փոքր ներածություն: Սկսենք նրանից, որ ԱՄՆ-ը ընտրություն կատարելով ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև, հույսը դրել է Բրյուսելի վրա: Բրիտանացիները եվրոգոտու համար իրենց «ծրագրերն» ունեին, քանի որ կարծում են, որ եթե Վաշինգտոնը նրանց ընտրի, ԵՄ-ն կփլուզվի առանց արտաքին աջակցության, ինչը նրանց թույլ կտա ստեղծել սեփական վերահսկողության գոտի: Սակայն դա տեղի չի ունեցել: Ներկայումս առկա է հակադրություն մի կողմից Ֆրանսիայի և Գերմանիայի, և մյուս կողմից Մեծ Բրիտանիայի միջև: Եվ դա հենց այն է, ինչ հիմա տեղի է ունենում Անդրկովկասում:

ԱՄՆ-ը Անդրկովկասում համեմատաբար պասիվ է: Տպավորություն է ստեղծվում, որ նա տարածաշրջանային խնդիրների լուծման հարցը վստահել է Ֆրանսիային: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պահպանում է իր ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և փաստացի պահպանում է վերջնական որոշում կայացնելու իրավունքը: Քանի որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով, խաղում է իր խաղը փորձելով ղարաբաղյան պատերազմի արդյունքներից հետո «կարգավորել» իր ազդեցությունը տարածաշրջանում, ի վերջո, Ֆրանսիան կփորձի հավասարակշռել դա խաղի մեջ ներմուծելով ԵՄ-ի գործոնը:

Պետք է նշել, որ չպետք է  ֆրանսիային պատկերացնել մի տեսակ «սպիտակ» և «փափկամազիկ» խաղացող, պարզապես այս իրավիճակում տեսնելի է այն, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ներկայիս իրավիճակը ներկայացնել ոչ թե նույն Թուրքիային կամ Մեծ Բրիտանիային այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ: Դա պատահականությո՞ւն է: Պետք չէ միամիտ լինել: Բայց այս ամենում ամենահետաքրքիրը իրանական գործոնի ներդրումն է խաղի մեջ: Խոսքը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մասին է, որը միացնելու է Իրանն ու Սև ծովը Հայաստանի և Վրաստանի միջով:

Ինչու՞ է Ֆրանսիային պետք խաղի հրավիրել Իրանին.

-Փարիզը հասկանում է, որ թուրք-բրիտանական կապը շատ ուղղություններով հակառակվում է Իրանին Սիրիայում, Կովկասում, Աֆղանստանում և Լիբիայում:

-Իրանական շուկան գրավիչ է եվրոպացիների համար, և Իրանն ինքը շատ բան ունի առաջարկելու եվրոպացիներին:

-Դա հավասարակշռություն է ստեղծում Չինաստանի հետ առևտրում, որը փորձում է «պատուհան» բացել դեպի Եվրոպա «Մետաքսի մեծ ճանապարհի» նման տարբեր նախագծերի միջոցով (դրա կարևորությունն աճում է Զանգեզուրի միջանցքի բացմամբ):

- Ֆրանսիան նման կերպ խզում է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան կապը, որի նպատակն է տարածաշրջանում Անկարայի լիակատար վերահսկողություն հաստատելը Կենտրոնական Ասիայում ակտիվ գործողությունների հետագա անցմամբ:

- ԵՄ-ի ու Իրանի մուտքը հայկական շուկա թույլ չի տա թուրքական կողմին տիրանալ դրան:

Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ «ֆրանսիական» ԵՄ-ն փորձում է հակակշիռ ստեղծել Հայաստանի և Իրանի հետ կապով ընդդեմ Մեծ Բրիտանիա-Թուրքիա-Ադրբեջան կապի (Վրաստանը չեզոք երկիր է, և նրա համար պայքար դեռ ծավալվելու է): Հաճախ շատերը ակամա (և միգուցե, միտումնավոր) չեն նշում իսրայելական գործոնը, որը մակերեսորեն հատուկ դեր չի խաղում տարածաշրջանային խաղի մեջ, այնուամենայնիվ, պարզվում է, որ այն չափազանց ակտիվ է և աշխատում է տարածաշրջանից թե՛ Իրանի և թե՛ Ռուսաստանի դուրս մղման ուղղությամբ: 

Մոսկվան, այսպիսի իրավիճակում, ոչ մի կերպ չի արձագանքում, բայց արձագանքի բացակայությունը չի նշանակում պասիվություն, այն կարող է սպասողական բնույթ կրել: Ռուսաստանը կարող է տարածաշրջանում  հավասարակշռության ընտրություն կատարել ընտրելով այդ պայքարում պարտվող կողմին, սատարել նրան հետագայում «սակարկելու» համար: Ցանկացած դեպքում Կրեմլը, առաջին հերթին, կպաշտպանի իր սեփական շահերը: Մոսկվան նախապես գիտեր ԵՄ-ի տարածաշրջան մտնելու մասին, կանխատեսել և ընդունել էր նման իրավիճակը: Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը չթաքցնելով իր կապերը հստակ քայլեր է կատարում դեպի Իրան, չի կարելի բացառել, որ Իրանի մուտքը խաղի մեջ համաձայնեցվել է Մոսկվայի հետ: Այդ դեպքում հնարավո՞ր է, որ Իրանը պատրաստ լինի պաշտպանել Ռուսաստանի շահերը Անդրկովկասում, հնարավո՞ր է, որ հենց նա դառնա այն թուրը, որը կկտրի բրիտանա-թուրքա-իսրայելա-ադրբեջանական հանգույցը: Հնարավոր է այն, որ Ռուսաստանը պարզապես իր ժամին է սպասում, մինչ ԵՄ-ն ուժասպառ է անում անգլիացիներին և իսրայելցիներին: Բացի այդ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եթե Ռուսաստանը մտնի խաղի մեջ, ապա մնացած կողմերը՝ Բրիտանիան, Թուրքիան և ԵՄ-ն, չեն միավորվի նրա դեմ: Թերևս դա է պատճառը, որ ԱՄՆ-ը հեռավորություն է պահում և ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը սպասում խաղի արդյունքին, որպեսի արդյունքների հիման վրա խաղացողներին թելադրի իր պայմանները:

Զանգեզուրի միջանցքի բացումը ձեռնտու է Չինաստանին, որը շրջանցելով Վրաստանը, Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա ուղիղ մուտքի միջանցք է, իսկ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը: Ժամանակը ցույց կտա, թե որքանով են այս ենթադրությունները ճիշտ: Համենայն դեպս, շախմատային պարտիան նոր է սկսվել, և այն դեռ հեռու է ավարտից, իրադարձությունները հետագայում շատ ավելի արագ կզարգանան ...:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular