ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը

ՍՊՈՐՏ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը:

100 մետր ազատ ոճում 18-ամյա մարզուհին գրանցեց 59.18 վայրկյան արդյունք և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Երկրորդ լողահերթում Մանուչարյանը 6-րդն էր: Ընդհանուր հաշվարկում նա 45-րդ տեղը գրավեց 51 մասնակիցների մեջ:

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-16-րդ տեղ գրաված լողորդները: Որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցեց ավստրալուհի Էմա Մքկեոնը, որը սահմանեց օլիմպիական ռեկորդ (52.13):

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) Հայաստանի դրոշակակիրներն էին:

Տոկիո-2020-ի լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին 38-րդ տեղն էր գրավել 100 մետր ազատ ոճում՝ գրանցելով 49.78 վայրկյան արդյունք: Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում:

Վարսենիկ Մանուչարյան, լող, 100 մետր ազատ ոճ

Ծնվել է 2003 թվականի հուլիսի 11-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Կարեն Բարսեղյան։

Վարսենիկ Մանուչարյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, մրցանակակիր:

Վարսենիկ Մանուչարյանի առաջին լուրջ փորձը միջազգային մրցաշարում եղել է 2017 թվականին Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնը, որտեղ բարելավել իր անձնական արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել: Անձնական արդյունքների բարելավում գրանցել է նաեւ 2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում: 2018 թվականին մասնակցել է Հելսինկիում տեղի ունեցած պատանիների Եվրոպայի առաջնությանը, ապա նաեւ Չինաստանում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությանը: Խոշոր մրցաշարերում հայ լողորդը դեռեւս մրցանակային տեղեր չի զբաղեցրել:

2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է:

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամն է՝ 18 տարեկան:

Տոկիո-2020-ի ուղեգիրը ստացել է սպիտակ քարտի միջոցով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular