ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը կօգտագործի յուրաքանչյուր հնարավորություն` երկխոսություն ստեղծելու համար թալիբների և Աֆղանստանի կառավարության միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք օգտագործում ենք տարբեր ձևաչափեր, բազմազան հնարավորություններ, ուղղակի երկխոսություն հաստատելու համար Աֆղանստանի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, սա և՛ կառավարությունն է, և՛ «Թալիբան»-ը, դա նաև առանձին քաղաքական խմբերն են, էթնիկ խմբերը՝ ուզբեկներ, խազարաներ, տաջիկներ: Դրանում մեզ սատարում է Կենտրոնական ասիական համայնքը, և հենց այդ գործում է, որ մենք համագործակցում ենք ամերիկացիների և չինացիների հետ, այսպես կոչված «եռյակի» շրջանակներում, որին մենք հրավիրել ենք Պակիստանին, Իրանին: Պակիստանն արդեն սկսել է փոխգործակցությունը, իրանցիները դեռ մտածում  են,  ԱՄՆ-ի հետ նրանց հարաբերություններն ազդում են մտածելու վրա»,-ասել է Լավրովը՝  ելույթ ունենալով «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. Հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում, որը տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հարթակում:

Նա նշել է, որ Մոսկվայում «ամենաարդյունավետը  մոսկովյան ձևաչափն են համարում», որն արդեն մի քանի անգամ հավաքվել է և ներկայացնում է Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները՝ անկախ նրանից, թե դրանք ունեն ընդհանուր սահման Աֆղանստանի հետ, թե ոչ, ինչպես նաև Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Իրանը, ԱՄՆ-ն և ՌԴ-ն:

«Այն միաժամանակ և ներկայացուցչական է, և մյուս կողմից՝ տարողունակ ու աշխատունակ»,-հավելել է Լավրովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular