Փորձագետը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ը փող տրամադրում Հայաստանում երիտասարդության հետ աշխատանքներ իրականացնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆmosregtoday.ru-ն գրում է, որ Մոսկվայի պետական համալսարանի ԱՄՆ-ի ուսումնասիրությունների Ֆրանկլին Ռուզվելտի հիմնադրամի տնօրեն Յուրի Ռոգուլևը պատմել է, թե ինչու է ԱՄՆ-ը 5 միլիոն դոլլար տրամադրել հայ երիտասարդներին «ժողովրդավարական սկզբունքների խթանման գործում» ներգրավելու համար:
Ռոգուլևի խոսքով Միացյալ Նահանգները միշտ էլ աշխատել է երիտասարդների հետ, քանի որ նրանց օգնությամբ «գունավոր հեղափոխություններ» են իրականացվում: Այդ երիտասարդների օգնությամբ ամերիկացիներն այնուհետև ճիշտ մարդկանց են նշանակում ղեկավար պաշտոնների: Եվ այն չէ, որ ամերիկացիներին հետաքրքրում են միայն քաղաքական նպատակները: Փորձագետը կարծում է, որ այս կերպ նրանք ընտրում են «լավագույն գլուխներին», որոնք նախ գնում են ԱՄՆ սովորելու, իսկ հետո նրանց ապահովում են բարձր վարձատրվող աշխատանքներով իրենց անհրաժեշտ տարածքներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը