ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանի զինված ուժերը թալիբներից մի քանի շրջաններ են հետ գրավել երկրի հյուսիսում և կենտրոնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում «Թալիբան» արմատական շարժումից հետ են գրավել մի քանի շրջաններ երկրի հյուսիսում եւ կենտրոնում: Ինչպես նշված է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հուլիսի 19-ին տարածված հաղորդագրության մեջ, խոսքը վերաբերում է Դարայի Սուֆ Բալայի (Սամանգանի նահանգ), Սուրխի Փարսայի եւ Շեյխ Ալիի (Փարվանի նահանգ), ինչպես նաեւ Մալիստանի (Ղազնիի նահանգ) շրջաններին:

Ավելի վաղ Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչ գեներալ Աջմալ Շինվարին հայտնել է, որ վերջին չորս օրն Աֆղանստանի զինված ուժերի զինծառայողները ոչնչացրել են «Թալիբանի» 967 զինյալների եւ վիրավորել եւս մոտավորապես 500 հոգու: Կատաղի մարտերը շարւնակվում են երկրի 34 նահանգներից 20-ում: Մասնավորապես, ընթանում է Թախարի նահանգում Թալուքան քաղաքի պաշտպնությունը թալիբների հարձակումներից: Մինչդեռ հուլիսի 18-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել են երկօրյա բանակցություններն Աֆղանստանի քաղաքական գործիչների եւ «Թալիբանի» ներկայացուցիչների միջեւ:

Կողմերը համաձայության են եկել շարունակելու հաշտության բանակցությունները, սակայն հրադադարի մասին առայժմ խոսք չի եղել: Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումները դարձել են ավելի հաճախակի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որն ապրիլի 14-ին ազդարարեց Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի 13-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 95 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբեումը: Միեւնույն ժամանակ Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանն» ուժեղացնում է հարձակման տեմպերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular