ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի մոտ կրկին պահանջներ կան Ուկրաինայի նկատմամբ. իսկ ի՞նչ կա Ադրբեջանի դեպքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

realtribune.ru-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր «Ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում հայտարարել է, որ բոլշևիկները կամայականորեն կտրտել են սահմանները և առատաձեռն «նվերներ» տվել որոշներին: Պուտինը դիմել է ուկրաինացիներին հետևյալ խոսքերով. «Ցանկանու՞մ եք ստեղծել ձեր սեփական պետությունը: Խնդրեմ: Բայց ի՞նչ պայմաններով: Հիշեցնեմ նոր Ռուսաստանի ամենավառ քաղաքական գործիչներից մեկի՝ Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ Սոբչակի տված գնահատականի մասին: Որպես բարձր պրոֆեսիոնալ փաստաբան  նա կարծում էր, որ ցանկացած որոշում պետք է օրինական լինի, և, հետևաբար, 1992 թվականին արտահայտել է հետևյալ կարծիքը. ԽՍՀՄ հանրապետությունները, 1922 թվականի պայմանագիրը չեղյալ հայտարարելուց հետո, պետք է վերադառնան այն սահմաններին, որոնցում նրանք միացել են ԽՍՀՄ-ին: Մնացած բոլոր տարածքային ձեռքբերումները քննարկման, բանակցությունների առարկա են, քանի որ հիմքը չեղյալ է հայտարարվել»:

Ճիշտ է ասված, այնպես չէ՞: Եթե ​​Կրեմլը պնդում է, որ Ուկրաինան պետք է հետևի Սոբչակի հայտարարած սկզբունքին, ապա այդ սկզբունքը պետք է լինի համընդհանուր և կիրառելի նախկին ԽՍՀՄ մնացած հանրապետությունների համար: Այս պարագայում պետք է նկատի առնել նաև Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որն ընդգրկում էր Արցախն ու Նախիջևանը: Կրեմլը և մեր բոլոր ռուս ընթերցողները պետք է հիշեն նաև, որ 1920 թվականի նոյեմբերի 30-ին, Անդրկովկասում տեղի ունեցած արյունալի պատերազմից հետո, Ադրբեջանի հեղափոխական կոմիտեն պաշտոնապես ճանաչել է Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը (Սյունիք) որպես Հայկական ԽՍՀ մաս: Հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը Խորհրդային Հայաստան դիմել է համապատասխան կոչով. «Ադրբեջանի Խորհրդային ​​Սոցիալիստական ​​Հանրապետության անունից հայ ժողովրդին հայտնում ենք նոյեմբերի 30-ի Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի որոշման մասին: Այսօրվանից հայտարարվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների շուրջ վեճերը լուծված են: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական ​​Հանրապետության մաս»:

Այսինքն հայ ժողովուրդը ԽՍՀՄ է մտել Արցախի ու Նախիջևանի հետ միասին: Դրան հաջորդել է Ստալինի «Պրավդա» թերթում 1920 թվականի դեկտեմբերի 4-ին տպագրված  հոդվածը, որտեղ նա հայտարարել է իրավական և պատմական փաստ. «Դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանը կամավոր հրաժարվել է վիճելի նահանգներից և հայտարարել Զանգեզուրը, Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի տարածք»: Եվ միայն հետո, քեմալական Թուրքիայի ճնշման ներքո, բոլշևիկները վերաշարադրել են հայկական ազգային սահմանները հօգուտ թուրքերի: Երբ Պուտինը գրում է, որ «ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ խորհրդային դարաշրջանի գաղափարն է», նա պետք է հիշատակեր ևս մեկ այլ խորհրդային ​​մտքի գաղափարի` Ադրբեջանի մասին: Բայց այստեղ Պուտինը երկակի ստանդարտներ է կիրառում, երբ ասում է, որ «միջազգային իրավական տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»:

«Այստեղ յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը և դրան պետք է հանգիստ վերաբերվել», - ասել է նա 2020 թվականի դեկտեմբերին:  Ոչ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, բոլորը չեն կարող ունենալ իրենց ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունը միշտ մեկն է և միշտ համընդհանուր: Մնացածը կողմնակալ մեկնաբանություններ են ...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular