ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիան Եվրոպայի կրկնակի չեմպիոն է․ Եվրո-2020 ֆուտբոլային տոնն ավարտվեց

ՍՊՈՐՏ

Եվրո -2020-ի չեմպիոնը Իտալիայի հավաքականն է։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո- 2020-ի եզրափակիչում Իտալիայի հավաքականը հաղթեց Անգլիայի ընտրանուն։ Ֆուտբոլային Իտալիայի հերոսի անուն Ջանլուիջի Դոնարում է։ Իտալիայի հավաքականի դարպասապահը 11 մետրանոց հարվածաշարում հետ մղեց 3 հարված և ապահովեց իր թիմի հաղթանակը։

Շատ մասնագետների կարծիքով եզրափակիչում ֆավորիտը համարվում էր Անգլիայի հավաքականը։ Դժվար չէ ասել, թե ինչու։ Նախ խաղն անցնելու էր «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ հիմնականում անգլիացի երկրպագուներ էին լինելու և, բացի այդ, Անգլիայի հավաքականը մինչ օրս Եվրոպայի չեմպիոնի կոչումը չէր նվաճել ու պատմական արդյունք ապահովելու համար խաղալու էր անսահման մոտիվացված։

Եվ խաղի սկիզբը պարզապես շատ խոստումնալից էր անգլիացիների համար։ Արդեն երկրորդ րոպեին Լյուկ Շոուի խփած գնդակը շոկի մեջ գցեց իտալացիներին,որոնք երկար ժամանակ չէին կարողանում ոչինչ անել բաց թողած գոլից հետո։

Անգլիայի ընտրանին գործում էր վստահ՝ ցուցադրելով խաղային բարձր կարգապահություն։ Իսկ «սկուադրա աձուրան», մոտենալով մրցակցի տուգանային հրապարակին, չէր կարողանում գրոհի շարունակություն գտնել։ Երկրորդ կեսի մեկնարկից մոտ տասը րոպե անց անգլիացիները կարծես թե զիջեցին գնդակի նկատմամբ հսկողությունը մրցակցին՝ մտածելով արագ հակագրոհների մասին։ Եվ Իտալիան օգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից։

Նախ Կյեզան էր մոտ հաջողությանը, բայց հրաշալի խաղաց դարպասապահ Պիկֆորդը։ Իսկ հետո ոչ ոք չէր կարող խանգարել Լեոնարդո Բոնուչիին, որը հավասարեցրեց հաշիվը։

Եվ Եվրոպայի չեմպիոնին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլային պահեր ունեցան, բայց հաշիվը փոխել կողմերից ոչ մեկին չհաջողվեց։ Չեմպիոնը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում։

11 մետրանոց հարվածաշարի ընթացքում 2 թիմերի դարպասապահներն էլ փայլեցին՝ հետ մղելով երկուական հարվածները։ Իսկ ահա Մարկուս Ռեշֆորդի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ինչն էլ ապահովեց «կապույտ» թիմի հաղթանակը եզրափակիչում։

Իտալիան Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular