ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը մեկնաբանել է Էրդողանի այցը Շուշի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր գոհունակությունն է հայտնել Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Նա նաև մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շուշի:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին Ադրբեջան, դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում կատարված այց էր: Եվ մենք այսօր Մևլութ Չավուշօղլուի հետ համաձայնեցինք, որ յուրաքանչյուրս մեր հնարավորություններն օգտագործելով՝ պետք է նպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցմանը, հարաբերությունների կարգավորմանը, այնպիսի պայմանների ստեղծմանը, որ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները, և՛ այլ ազգությունների մարդիկ այդ հողում ապրեն կողք-կողքի՝ ինչպես լավ հարևաններ, և այդ ժամանակ, համոզված ենք, ցանկացած հարց, այդ թվում՝ քաղաքական բնույթի, շատ ավելի հեշտ կլինի լուծել: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր համագործակցության լրացուցիչ ուղղություններից մեկը հանդիսանում է առևտրատնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումն այդ տարածաշրջանում: Մեզ մոտ դրական արձագանքի և աջակցության է արժանացել նախագահ Էրդողանի և նախագահ Ալիևի առաջարկը՝ ստեղծել տարածաշրջանի զարգացմանը նպաստող 3+3 մեխանիզմ՝ 3 անդրկովկասյան պետություն և 3 հարևան՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Այսօր նույնպես մենք այդ մասին խոսել ենք, և կարծում եմ՝ ունենք լավ ծրագրեր առաջիկա ժամանակների համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը ևս մեկ անգամ շեշտել է, որ Ռուսաստանը գոհ է հայ-ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի հարցերով Թուրքիայի հետ համագործակցությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular