ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Ռուսաստանից ոչ մի տեղ էլ չի փախչի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

eg.ru-ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ցնցել է շատերին: Ի՞նչպես է այդպես եղել, ի վերջո, այդ անձը Լեռնային Ղարաբաղում երկրի ամոթալի պարտության անձնավորում է:

Ընտրությունների նախօրեին հրապարակվել են ԳԵԼԼԱՓ միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության սոցիոլոգիական հարցման արդյունքները: Ըստ հարցման նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը շրջանցում էր գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Քոչարյանը վստահորեն ստանում էր ձայների մեկ երրորդը, իսկ Փաշինյանին ընդամենը մեկ քառորդը: Եվ հանկարծ ավելի քան 50 տոկոս Փաշինյանին: 

«Լիբերալ ​​անցորդը, միտինգային խոսափողը, որը նախ խորտակել էր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ հետո ամենաամոթալի ձևով պարտվել ղարաբաղյան պատերազմում ընտրություններում ջախջախիչ հաշվով հաղթել է նույն Ղարաբաղի հերոսին: Ի՞նչ է դա նշանակում», - տարակուսում է հայտնի  հրապարակախոս Դմիտրի Օլշանսկին:

Եվ դրան կա բացատրություն: Այս բոլոր նոր դեմոկրատները իրականում սկզբունքորեն չեն խաղում կանոններով: Նրանք սկսել էին խոսել զանգվածային կեղծիքների մասին նույնիսկ ընտրությունների նախօրեին:

«Բանն այն է, - բացատրել է քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը, - որ Քոչարյանին աջակցել են խոշոր քաղաքները: Գյուղերում Փաշինյանին են կողմ քվեարկել, իսկ այնտեղ շատ մեծ ազդեցություն ունեն ավագները: Նրանց ճնշման տակ էլ մարդիկ քվեարկել են: Բացի այդ, տեղի են ունեցել բազմաթիվ բացահայտ ընտրախախտումներ»:

Մասնակցության ցածր տոկոսը ևս խաղացել է Քոչարյանի դեմ. քաղաքացիներից ընտրատեղամասեր են գնացել ընտրողների միայն կեսը: Մարդիկ այլևս չեն հավատում ազնիվ քաղաքականությանը: Այնուամենայնիվ, Փաշինյանն գիտակցում է, որ ինքը խիստ կախված է Ռուսաստանից, հատկապես ղարաբաղյան պարտությունից հետո:

«Փաշինյանը արդեն հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել հարաբերությունները ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ: Եվ դա հստակ ուղերձ է Մոսկվային», - ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular