ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի շրջադարձը ՆԱՏՕ-ի ուղղությամբ վախեցրել է Կրեմլին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

inosmi.ru-ն գրում է, որ Մոսկվայի համար բավականին տհաճ նորություններ են գալիս Հարավային Կովկասից: Արդեն Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ընթացքում ակնհայտ է դարձել Թուրքիայի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում: Ակնհայտ է նաև, որ առաջիկայում կլինի այդ կարևոր տարածաշրջանի պետությունների աշխարհաքաղաքական և ռազմավարական շրջադարձերի շարունակականությունը:

Վրաստանը արդեն երկար ժամանակ է շեղված դեպի Արևմուտք: Այդ գործընթացը կանխելու կամ գոնե դանդաղեցնելու Ռուսաստանի բոլոր փորձերն անհաջողության են մատնվել: Ավելին, ռուսական ճնշման ուժեղացման հետ մեկտեղ տեղաշարժն այնքան է արագացել, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն է օրակարգ մտել:

Հայաստանի հետ նույնպես ամեն ինչ հարթ չէ: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի երկիմաստ քաղաքականությունը զգալիորեն մեծացրել է այդ երկրում հակառուսական տրամադրությունները, ինչը էապես ազդել է նաև վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքինից Մոսկվայից հեռանալու ոչ մի հետքայլ չի ցուցադրում, բայց ձեռնարկում է որոշակի քայլեր, որոնք տագնապալի են Կրեմլի համար, և առաջին հերթին էներգետիկ ոլորտում ռուսական մենաշնորհների ամենազորությունը սահմանափակելու ուղղությամբ: Արտաքին քաղաքականության մեջ նման քայլերի հետևանքները հեշտությամբ կանխատեսելի են:

Եվ վերջապես Ադրբեջանը: Բաքուն բացահայտ հակառուսական քայլեր չի ձեռնարկում, բայց ավելի ու ավելի է մերձենում Թուրքիային: Նախագահներ Էրդողանի և Ալիևի կողմից Շուշիում ստորագրված երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը դա է հաստատում: Հռչակագրի տեքստում ասվում է, որ երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում երկու երկրները գործելու են միասին: Այն պարունակում է նաև «երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման» համատեղ ջանքերի շարունակականության դրույթը: Ինչպես ասել է Ալիևը, «ստորագրված համաձայնագիրը պատմական նշանակություն ունի»: Նա բացատրել է, որ համաձայնագիրը վերաբերում է Բաքվի և Անկարայի համագործակցությանը բոլոր ոլորտներին: Հռչակագրին հաջորդել է Էրդողանի ելույթը Ադրբեջանի խորհրդարանում, որտեղ նա ուղղակիորեն հայտարարել է Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին: Էրդողանն ասել է, որ բազայի հարցի շուրջ խորհրդակցելու է Պուտինի հետ: Ինչպես հաղորդել է NTV հեռուստաալիքը, Անկարա վերադառնալուց հետո Թուրքիայի նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ «դա (բազայի ստեղծումը) չի անցնում հռչակագրի դրույթներից այն կողմ, այդ հարցի զարգացումը հնարավոր է, այն կարող է մշակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև խորհրդակցությունների ընթացքում»: Այնուամենայնիվ այդ ամենը Մոսկվային չի հանգստացրել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման վերաբերյալ տեղեկատվությանը: «Իհարկե, դա մեր ուշադրության կենտրոնում է», - ասել է նա: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծայրաստիճան գրգռվածություն է ցուցաբերել: Պատասխանելով Ադրբեջանում հնարավոր ստեղծվելիք թուրքական ռազմաբազային մասին հարցին նա ասել է, որ չի մեկնաբանում չճշտված լուրերը: Հետաքրքիր է, իսկ ինչքանո՞վ են այդ լուրերը չճշտված, եթե եղել են Թուրքիայի նախագահի պաշտոնական հայտարարության տեսքով:

Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության հարցը ունի երկու բաղադրիչներ: Իրականում, թուրքական զինուժն ու ավիացիան արդեն իսկ առկա են այդ երկրում, բայց կա՛մ ինստրուկտորների տեսքով, կա՛մ էլ ռոտացիայի սկզբունքով զորավարժությունների ժամանակ։ Պետք է նշել, որ երկու երկրների միջև բավականին հաճախակի են զորավարժություններ անցկացվում: Ինչ-որ իմաստով, դրանք կարելի է ռազմաբազայի հիմք համարել, քանի որ նման պրակտիկան, այսպես թե այնպես, պահանջում է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում: Մյուս կողմից, լիարժեք թուրքական ռազմաբազա ստեղծելու հատուկ ռազմական անհրաժեշտություն չկա: Հայաստանը, հասկանալի պատճառներով, տեսանելի ապագայում չի կռվի Ադրբեջանի հետ, Ռուսաստանը նույնպես, իսկ այլ հարևանների կողմից սպառնալիքներ չկան: Իրավական կողմը նույնպես լուրջ հիմք է ընդդեմ ռազմաբազայի ստեղծման: Ադրբեջանի Սահմանադրությունը արգելում է երկրում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայումը: Այդ իրավիճակը կարող է փոխվել, բայց գործընթացը հեռու է պարզ լինելուց նույնիսկ հաշվի առնելով ադրբեջանական իրողությունները:

Մեծ հաշվով, Մոսկվան մտահոգված է ոչ այնքան ռազմաբազայի խնդրով, որքան Բաքվի դեպի Անկարա տանող ընդհանուր փոփոխությամբ և արդյունքում Ռուսաստանի ազդեցության թուլացմամբ այն տարածաշրջանում, որը Մոսկվան ավանդաբար համարել է իր սեփականը: Եվս մեկ բան. Կրեմլին լարում է այն փաստը, որ նա չի կարողանում որևէ բան հակադրել ադրբեջանական քաղաքականության նման փոփոխությանը և Թուրքիայի դերի իրական ամրապնդմանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Կենտրոնական Ասիայում:

Այստեղից էլ գալիս են ռուս խորհրդարանականների հիստերիկ հայտարարությունները առ այն, որ պաշտոնական Մոսկվան նախընտրում է չխոսել և ոչինչ չանել: Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինն ասել է. «Այն պահից հետո, երբ Ադրբեջանը թուրքական բանակի հետ միասին պայքարեց ՀԱՊԿ անդամի դեմ, Բաքվին կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ: Իրավաբանորեն, դա ժամանակի խնդիր է, այդ ամենը կձևակերպվի, Ադրբեջանը նպատակ ունի մերձենալ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի միջոցով, որը ՆԱՏՕ-ի ամենատարեց անդամներից է»:

Կոմիտեի նրա գործընկեր Վիկտոր Զավարզինն էլ նշել է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր հայտնվելը դե ֆակտո կարելի է համարել ՆԱՏՕ-ի ընդլայնում հետխորհրդային տարածքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular