ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան շանտաժի է ենթարկում Հայոց ցեղասպանությունը ճանաչած բուլղարական համայնքներին

ՖՈՏՈ

Բուլղարիայի երեք քաղաքներ Թուրքիայի եւ Բուլղարիայի միջեւ սահմանային համագործակցության ծրագրի շրջանակում ԵՄ-ից ֆինանսավորում չեն ստանա, քանի որ Թուրքիանs հրաժարվում է համագործակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքների իշխանությունների հետ: Այս մասին գրում է Euractiv.com-ը՝ վկայակոչելով Բուլղարիայի հանրային հեռուստատեսությունը:

Այսպիսով, Բուրգաս, Խասկովո եւ Սվիլենգրադ քաղաքները մի քանի միլիոն դոլար կկորցնեն, քանի որ չեն կարողանում թուրք գործընկեր գտնել: Նախագծերը վերաբերում են տարերային աղետների կանխմանն ու հետեւանքների մեղմացմանը: Խասկովոյի համար, որտեղ գետերը կամուրջներ եւ ջրապատնեշներ են քանդում եւ որտեղ մեծ թվով ջրհեղեղներ են գրանցվում, նախագծերի սառեցումն իսկական սկանդալ է:

Թուրքական Էդիրնեի քաղաքապետ Ռեջեփ Գյուրքանի խոսքով, որի հետ նախկինում համագործակցում էր բուլղարական Խասկովոն, Թուրքիայի ԱԳ նախարարությունից իրենց արգելել են շարունակել համագործակցությունը, երբ բուլղարական քաղաքում Հայոց ցեղասպանության պատվին զբոսայգի են անվանակոչել: Գյուրքանը Խասկովոյի իշխանություններին առաջարկել է եւս մեկ անգամ քվեարկել որոշման շուրջ եւ չեղյալ հայտարարել այն՝ համագործակցությունը վերականգնելու համար:

Խասկովոյի քաղաքապետ Դոբրի Բելիվանովն իր հերթին ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի միջամտել իրենց որոշումներին:

Ըստ Euractiv.com-ի, Բրյուսելը չի կարող որեւէ քայլ ձեռնարկել եւ կդադարեցնի ֆինանսավորումը, քանի որ այդպիսի նախագծերի համար հարեւան երկրից գործընկեր է անհրաժեշտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular