ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը հունիսի 22-ին հանում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները: Այդ մասին ավելի վաղ հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Երկու երկրների միջեւ թռիչքները դադարեցվել էին ապրիլի 15-ից՝ Թուրքիայում ստեղծված անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով:

Բացառություն են արվել այն չվերթների համար, որոնք «Կոնցեռն Տիտան-2» բաժնետիրական ընկերությանն անհրաժեշտ են «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի շինարարությանը մասնակցելու եւ զբոսաշրջիկներին դուրս տանելու համար: Նաեւ շաբաթվա ընթացքում երկու չվերթ էին թողել Մոսկվայի եւ Ստամբուլի միջեւ:

Կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցության վերականգնման նպատակահարմարության վերաբերյալ որոշումն ընդունվել է Թուրքիա ռուսաստանյան պատվիրակության այցի արդյունքներով եւ մասնագետների եզրակացությանը համապատասխան: Առանձին ավիաընկերություններ արդեն հայտարարել են Թուրքիա թռիչքներն սկսելու պլանների մասին:

«Աերոֆլոտ»-ը հունիսի 25-ից լրացուցիչ չվերթներ կբացի Ստամբուլ, ինչպես նաեւ կսկսի թռիչքները Անթալիա, Բոդրում, Դալաման: «Պոբեդա» լոուքոսթերը հուլիսի 1-ից կսկսի մոսկովյան «Վնուկովո»-ից թռչել Անթալիայի միանգամից երկու օդանավակայան՝ «Անթալիա» եւ «Գազիպաշու»: «ՅուՏեյր»-ը չվերթներ կսկսի Գրոզնիից եւ Մախաչկալայից Ստամբուլ, ինչպես նաեւ Անթալիա թռիչքներ է պլանավորում Տյումենից, Գրոզնուց եւ Մախաչկալայից:

S7-ը եւ Azur air-ը նույնպես հայտարարել են Թուրքիա չվերթներ կատարելու պատրաստակամության մասին: Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ, բացառությամբ երկրից դուրս չվերթները, ինչպես նաեւ բեռնային, փոստային, սանիտարական եւ մի շարք այլ չվերթները:

Անցյալ տարվա օգոստոսից Ռուսաստանն սկսել է աստիճանաբար վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը:

Ներկա դրությամբ նաեւ արդեն թույլատրվել է թռչել Շվեյցարիա, Եգիպտոս, ԱՄԷ, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Սերբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Եթովպիա, Ֆինլանդիա, Վիետնամ, Հնդկաստան, Քատար, Հունաստան, Սինգապուր, Ադրբեջան, Հայաստան, Գերմանիա, Վենեսուելա, Սիրիա, Տաջիկստան, Ուզբեկստան, Իսլանդիա, Մեքսիկա, Պորտուգալիա, Սաուդյան Արաբիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Հունգարիա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Մավրիկիոս, Մարոկո, Խորվաթիա, Ալբանիա, Կուբա Սեյշելյան կղզիներ, Մալդիվյան կղզիներ, Մալթա եւ Շրի-Լանկա: Բացի այդ, ավելի վաղ թույլատրվել են թռիչքները Տանզանիա, բայց համաճարակաբանական իրադրության պատճառով թռիչքներն այդ երկիր դադարեցվել էին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular