ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աճպարարություն վարկանիշներով. ինչպե՞ս է աշխատում ամերիկյան «ժողովրդավարության ուղղորդում»-ը ԱՊՀ երկրներում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

baltnews.lt-ը գրում է, որ ամերիկյան The National Interest հրատարակությունը պատմել է, թե ինչպես ԱՄՆ-ը կարող է օգնել հետխորհրդային երկրներին փոխվել դեպի «ավելի լավ» կողմը: RAND ընկերության ավագ գիտաշխատող Ուիլյամ Քորթնին և Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Հովարդ Շացը կարծում են, որ Արևմուտքը պետք է ավելին անի հետխորհրդային երկրներին գլոբալ տնտեսության մեջ ինտեգրելու նպատակով և «շարունակի խրախուսել այն բարեփոխումները, որոնք կենսական նշանակություն ունեն մարդկանց կյանքի բարելավման համար»: Հրապարակումը առաջարկում է հետխորհրդային երկրները բաժանել հինգ կատեգորիաների:

Առաջինը Բալթյան երկրներն են, որոնք «լավ արդյունքներ» են ցույց տալիս: «Նրանք համարյա միշտ բոլոր հարթություններում տասնհինգի լավագույն եռյակում են: Տնտեսական, քաղաքական և սոցիալական հարթություններում բարեփոխումներն ուշագրավ են և կարող են օգնել ամրապնդել նրանց դիրքերը և զարմանալի չէ, որ Եվրամիությունը նրանց հրավիրել է անդամակցել կառույցին»:

Երկրորդ կատեգորիան «նվազ հաջողակ»-ներն են՝ Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: Այս երեք երկրները ամենաքիչ ժողովրդավարական ու ամենակոռումպացվածներն են և ունեն նվազագույն տնտեսական ազատություն և առողջության անվտանգություն:

Երրորդ կատեգորիան ընդգրկում է միջին վարկանիշ ունեցող հետխորհրդային երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Հրատարակությունը նշում է, որ հենց այդ խմբի վրա է, որ պետք է կենտրոնանա Արևմուտքը: Այդ երկրները համեմատաբար բարվոք են ժողովրդավարության և քաղաքական ազատությունների տեսանկյունից, սակայն նրանց մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն տատանվում է Բալթյան երկրների ՀՆԱ-ի մեկ քառորդից մինչև մեկ երրորդի սահմաններում:

Չորրորդ խումբը նավթային վաճառքից կախված պետություններն են` Ռուսաստանը և Ղազախստան: Լավագույն հնգյակը եզրափակում է Բելառուսը, որին հրատարակությունը բնութագրում է որպես հետխորհրդային «ամենաքիչ ազատ» պետություններից մեկը:

«Արևմուտքը կարող է իր ամենամեծ ներդրումն ունենալ կենտրոնանալով միջին դասի պետությունների, հատկապես բարեփոխվող պետությունների վրա: Որոշ ոլորտներում առաջընթացը կարող է մեծացնել այլ ոլորտներում հաջողության հասնելու ունակությունը: Կարևոր է շեշտը դնել նրանց օգնելու կամ խրախուսելու ավելի հավասարակշռված զարգացման մեջ: Դա կարող է նշանակել Բելառուսում և Ղազախստանում քաղաքական ազատությունների ամրապնդում, Ղրղզստանում և Ուկրաինայում տնտեսական բարեփոխումներ, ինչպես նաև Վրաստանում և Ուկրաինայում օրենքի գերակայության բարեփոխումներ», - ամփոփել է The National Interest –ը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular