ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական С-400-ների հարցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածության չեն եկել Թուրքիայի կողմից ձեռք բերված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցի շուրջ՝ պայմանավորվելով շարունակել խորհրդատվությունները: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը լրագրողների հետ ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ինչ վերաբերում է С-400-ներին, նրանք (Բայդենը և Էրդողանը) դա քննարկել են: Ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Որոշվել է շարունակել երկխոսությունը C-400-ների վերաբերյալ: Երկու թիմերն էլ կզբաղվեն այդ հարցով հանդիպումից հետո»,-նշել է Սալիվանը:

Սալիվանը հավելել է, որ նախագահները «մանրամասնորեն քննարկել են» Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի առաջարկն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո:

«Նրանք պայմանավորվել են, որ միասին կաշխատեն դրան հասնելու համար: Նախագահ Էրդողանը նշել է, որ դրա համար իրեն որոշակի աջակցություն է պետք: Իսկ նախագահ Բայդենը խոստացել է, որ այդ աջակցությունը կտրամադրվի: Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել այս կապակցությամբ: Եվ նրանք երկուսն էլ խնդրել են իրենց թիմերին մշակել վերջին մանրուքները»,-ասել է պաշտոնյան:

Սալիվանն ընդգծել է, որ երկու երկրների նախագահները պայմանավորվել են, որ Անկարան «առաջնային դեր կխաղա օդանավակայանի անվտանգության ապահովման գործում»:

Հինգշաբթի Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի առաջարկը հակասում է Աֆղանստանից օտարերկրյա զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի և թալիբների կողմից ստորագրված համաձայնագրին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular