ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալլա Պուգաչովան նոր տեսանյութ է հրապարակել 3-ամյա դստեր մասնակցությամբ (տեսանյութ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
ՌԴ հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան Instagram-ի իր էջում հրապարակել է թարմ տեսանյութ, որի գլխավոր հերոսուհին երգչուհու և նրա ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի 3-ամյա դուստրն է՝ Լիզան: 
 
Ինչպես նշում է kp.ru-ն, տեսանյութում շիկահեր փոքրիկը, թենիսի ռակետը ձեռքն առած, փորձում է ի ցույց դնել իր «մարզական կարողությունները»:
 
Ի դեպ, Պուգաչովայի հետևորդները նկատել են, թե որքան է Լիզան գնալով նմանվում իր ավագ քրոջը՝ երգչուհի Քրիստինա Օրբակայտեին:
Հիշեցնենք, որ Պուգաչովայի ու Գալկինի երեխաները՝ Լիզան և Գարին, լույս աշխարհ են եկել 3 տարի առաջ՝ փոխնակ մոր օգնությամբ: Սակայն երեխաների կենսաբանական ծնողները նրանք են:
 
Ավելի վաղ երգչուհին խոստովանել էր, որ Գալկինի հետ ամուսնանալուց հետո սառեցրել էր ձվաբջիջները, ինչը  տարիքային ահռելի տարբերություն ունեցող զույգին հնարավորություն է տվել հետագայում համատեղ երեխաներ ունենալ:
 
Image result for Трехлетняя дочь Пугачевой растёт копией своей сестры

 

 

 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular