ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրիայի կանցլերը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca-ի դեղամիջոցով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ավստրիական հեռագրական գործակալությունը:

Կուրցը, որը պատվաստվել է հունիսի 4-ին, կոչ է արել ամբողջ երկրի բնակչությանը մասնակցել կամավոր  պատվաստմանը՝ հանուն բնականոն կյանքին վերադարձի:

Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսել են 2020 թվականի դեկտեմբերից, երկրում օգտագործում են Pfizer և BioNTech, Moderna, AstraZeneca պատվաստանյութերը:

Հատկանշական է, որ օրերս Կուրցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն էր հայտնել «Սպուտնիկ V»-ի և կորոնավիրուսի դեմ պայքարում նախաձեռնությունների համար. Ավստրիայի ղեկավարի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում պատվաստանյութի աշխարհագրական ծագումը կարևոր չէ:

«Դե, իհարկե, մենք պետք է հաղթահարենք համավարակը…Հնարավոր չէր լինի այդ նպատակին հասնել, եթե մենք համատեղ չաշխատեինք գիտության և քաղաքականության բնագավառում: Ուստի ոչ մի դեր չի խաղում, թե որտեղից է այդ պատվաստանյութը՝ Ամերիկայից, ԵՄ-ից, Ռուսաստանից կամ Չինաստանից: Կորոնավիրուսի դեմ յուրաքանչյուր պայքար ամբողջ աշխարհի հաջողությունն է: Աշխարհաքաղաքական տարբերությունները դեր չեն խաղում»,-հայտարարել էր Կուրցը՝ հանդես գալով ՊՄՏՀ-2021-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով) լիագումար նստաշրջանում:

«Ես շատ ուրախ եմ, որ «Սպուտնիկ V»-ն ներկայացված է արդեն ավելի քան 60 երկրներում: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն նախագահ Պուտին, այդ ոլորտում ցուցաբերած նախաձեռնության համար»,-նշել էր Կուրցը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular