ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վրաստանի ընտրություններին Սաակաշվիլիի միջամտությունն անթույլատրելի է». Վրաստանի ԱԳ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ եթե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միջամտի ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սա կրկին կդառնա ուկրաինացի գործընկերների հետ քննարկման առարկա: Այս մասին Զալկալիանին հայտարարել է` պատասխանելով լրագրողների տրված հարցին, գրում է Грузия Онлайн կայքը:

Ինչպես նշել է նախարարը, դեսպանը, որը հետ էր կանչվել Ուկրաինայից Սաակաշվիլիի պատճառով, արդեն վերադարձել է աշխատանքային գործընթաց և այսօր ներկա է գտնվել Ուկրաինայի վարչապետի պատվիրակության հետ հանդիպումներին: Ըստ Զալկալիանիի, կարևոր է, որ Ուկրաինան, որպես ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիր, հարգի Վրաստանի օրենսդրությունը:

«Դեսպանը վերադարձել է Կիև և սկսել է իրականացնել իր լիազորությունները:  Նա պատվիրակության հետ մասնակցում էր հանդիպումներին: Մեր ուկրաինացի գործընկերները քաջատեղյակ են այս թեմայի շուրջ մեր դիրքորոշմանը: Մեզ համար, այն պարագայում, երբ ռազմավարական գործընկերներ ենք, շատ կարևոր է հարգել միմյանց պետականությունն ու օրենսդրությունը: Երբ որևէ միջամտություն է տեղի ունենում այլ երկրի գործունեությանը, այդ թվում`ընտրական օրենսդրության խախտում, դա, իհարկե, անընդունելի է: Մենք դա ասել ենք մեր ռազմավարական գործընկերոջը և ընկերոջը: Սա դիվանագիտական պրակտիկայում ընդունված քայլ է: Դեսպանին հետ կանչելուց հետո մենք ոչ մի օր չենք ընդհատել հարաբերություններն ու կապը: Ես անընդհատ կապի մեջ էի ուկրաինացի գործընկերոջս հետ, մենք ունեցել ենք հեռախոսազրույցներ, նամակագրություն, հանդիպել ենք տարբեր ձևաչափերով և քննարկել` ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Դեսպանը վերադարձել է, և ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան աճող դինամիկայով:

Ուկրաինայի վարչապետը նույնպես հայտարարություն է տարածել ԶԼՄ-ների համար այն մասին, որ իրենց դիրքորոշումը այն է, որ Միխեիլ Սաակաշվիլին չի ազդում Վրաստանի նկատմամբ Ուկրաինայի քաղաքականության ձևավորման վրա, նա չունի գործադիր իշխանության մեջ այն դիրքը, որը փորձում էին ներկայացնել, նա միայն ունի խորհրդատուի գործառույթ: Մեզ համար գլխավորն այն է, որ մեր օրենսդրության խախտում չլինի: Եթե նա խառնվի ինքնակառավարման մարմինների ընտրություններին, մենք դա կքննարկենք մեր ուկրաինացի գործընկերների հետ: Ես բոլորին կոչ եմ անում հարգել Վրաստանի օրենսդրությունը և մեր պետականությունը»,-ասել է Զալկալիանին:

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը IPN-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Սաակաշվիլին նրանց խորհուրդ է տալիս բարեփոխումների ուղղությամբ, բայց չի ազդում Ուկրաինայի քաղաքականության վրա: «Նա զբաղեցնում է պաշտոններից մեկը Ուկրաինայի խորհրդատվական մարմնում: Նա կիսում է բարեփոխումների իր փորձը և խորհուրդ է տալիս նաև ուկրաինական թիմերին: Բայց նա ոչ մի կապ չունի կառավարության հետ, չի ազդում Ուկրաինայի քաղաքականության և, առավել ևս, միջազգային քաղաքականության վրա»,- ասել է Դենիս Շմիգալը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular