ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ԶՈԻ-ն խոստովանել է, որ 2020 թվականին իրենց գործունեության հետևանքով 23 քաղաքացիական անձ է սպանվել օտարերկրյա ռազմական գոտիներում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի զինված ուժերն ընդունել է 2020 թվականին օտարերկրյա պատերազմական գոտիներում 23 քաղաքացիական անձանց ոչ կանխամտածված սպանության պատասխանատվությունը, այս թիվը շատ ավելի ցածր է, քան այն տվյալները, որոնք ներկայացնում են ոչ կառավարական կառույցները: Բայց զինուժը նաև ընդունել է, որ վերջին տարում նախորդ տարիների համեմատ ավելի շատ քաղաքացիական զոհեր են եղել: Այս մասին գրում է Al Jazeera հեռուստաալիքի կայքը:

Ըստ Պենտագոնի զեկույցի՝ այդ հաշվարկը ներառել է Իրաքում, Աֆղանստանում, Սոմալիում, Եմենում և Նիգերիայում իրականացված գործողություններում խաղաղ բնակիչների մահվան դեպքերը:

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը «գնահատում է, որ 2020 թվականին ԱՄՆ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 23 խաղաղ բնակիչ և վիրավորվել է մոտավորապես 10 քաղաքացիական անձ»,-ասված է փաստաթղթում:

Ըստ զեկույցի բաց հատվածի՝ քաղաքացիական զոհերի մեծ մասը եղել է Աֆղանստանում, Պենտագոնը հայտարարել է, որ ինքն այստեղ պատասխանատու է 20 մահվան համար:

2020-ի փետրվարին Սոմալիում սպանվել է 1 քաղաքացիական անձ, իսկ մարտին՝ մեկ այլ քաղաքացի Իրաքում: Փաստաթղթի հրապարակված հատվածում չի նշվում, թե երբ կամ որտեղ է սպանվել 23-րդ զոհը:

Փաստաթղթում նշվում է, որ չնայած Կոնգրեսը Պենտագոնին 3 միլիոն դոլար է հատկացրել 2020 թվականի քաղաքացիական զոհերի ընտանիքներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու համար, բայց այդպիսի փոխհատուցում չի վճարվել:

ՀԿ-ները պարբերաբար քաղաքացիական զոհերի շատ ավելի մեծ թիվ են հրապարակում այն տարածքներում, որտեղ ԱՄՆ-ի զինված ուժերն ակտիվ են:

Airwars հասարակական կազմակերպությունը, որը ցուցակագրում է ավիահարվածների հետևանքով քաղաքացիական զոհերին, նշում է, որ իրենց առավել պահպանողական գնահատականները ցույց են տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ գործողությունների հետևանքով սպանվել է 102 խաղաղ բնակիչ՝ 5 անգամ ավելի շատ, քան Պենտագոնի պաշտոնական տվյալները:

Airwars-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանում Միացյալ առաքելությունը (UNAMA) հաշվել է 89 մահացած և 31 վիրավոր:

Սոմալիում, որտեղ Պենտագոնն ընդունում է միայն մեկ քաղաքացիական զոհի տվյալը, Airwars-ը և այլ հասարակական կազմակերպություններ զոհերի թիվը գնահատում են 7, իսկ Սիրիայում և Իրաքում տեղական աղբյուրները հայտնում են 6 զոհի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular