ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծինփինը հավատում է, որ Չինաստանը մինչև 2030-2035 թվականները կտիրի Ամերիկային». Բայդեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացի զինվորականների հետ հանդիպմանն ասել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը համոզված է առաջիկա 10-15 տարում Չինաստանի՝ «Ամերիկան գրավելու» պատրաստակամության հարցում։

Այս մասին ԱՄՆ նախագահի ելույթի տեքստը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Նշվում է, որ Բայդենը նման հայտարարությամբ է հանդես եկել, երբ խոսել է «ժողովրդավարությունների և ավտոկրատիաների (անձնիշխանություն) միջև պայքարի» մասին:

«Ես ավելի շատ ժամանակ եմ անցկացրել Չինաստանի ղեկավար Սիի հետ, քան աշխարհի մյուս առաջնորդները՝ 24 ժամ անձնական հանդիպումներ միայն նրա և թարգմանչի հետ. 17 հազար մղոն (մոտ 28 000 կմ,-խմբ.) ճանապարհորդություն նրա հետ Չինաստանում և այստեղ: Նա վճռականորեն հավատում է, որ Չինաստանը մինչև 2030-2035 թվականները կտիրի Ամերիկային, քանի որ ավտոկրատիաները կարողանում են արագ որոշումներ կայացնել», - ասել է Բայդենը:

Միևնույն ժամանակ, ըստ Fox News-ի, ԱՄՆ նախագահը, ամենայն հավանականությամբ, շփոթել է և նկատի է ունեցել, որ Չինաստանը, ենթադրաբար, «կտիրանա Ամերիկային» 2035 թվականին:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քեթլին Հիքսը հայտարարել էր, որ կան շատ ոլորտներ, որոնցում Վաշինգտոնն ու Պեկինը կմրցեն: Այդ ոլորտներն են միջազգային կարգի կանոնները, տնտեսությունը և այլն: Այնուամենայնիվ, ըստ նրա, կան նաև ոլորտներ, որոնց շուրջ պետությունները կարող են համագործակցել:

Հիքսի խոսքով՝ Պենտագոնն այն կարծիքին չէ, որ Չինաստանի հետ զինված բախումն անխուսափելի է, բայց երկրները պետք է փորձեն խուսափել երկկողմ հարաբերություններում լարվածության անհարկի էսկալացիայից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular