ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատժամիջոցների կիրառման գործընթացը սկսված է». ԵԽ ղեկավար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիությունը սկսել է նոր պատժամիջոցներ նախապատրաստել Բելառուսի դեմ՝ RyanAir ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի ֆոնին:

Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ դեռևս հայտնի չէ, թե պատժամիջոցները կոնկրետ որ ոլորտների վրա անդրադարձ կունենան:

«Պատժամիջոցների կիրառման գործընթացը սկսված է: Ոլորտային պատժամիջոցների հարցը կվերլուծեն համապատասխան կառույցները, այժմ դեռ վաղ է խոսել կոնկրետ ոլորտի մասին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք սահմանափակումները կանդրադառնան պոտաշի արդյունաբերությանը:

Նշենք՝ ավելի վաղ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ անդամ 27 երկրների արտգործնախարարները հինգշաբթի Պորտուգալիայում կայանալիք ԵՄ խորհրդի ոչ ֆորմալ ձևաչափով հանդիպման ժամանակ կքննարկեն, թե ինչպես իրագործել Բելառուսի դեմ տնտեսական և ոլորտային պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ օրերս Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:

Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular