ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ` ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման դեպքում. Բայրամով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է համարում ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման դեպքում:

Բայրամովն այս կարծիքը հայտնել է երեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի հատուկ նիստում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ադբեջանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ «Ղարաբաղի դեօկուպացիան պայմաններ է ստեղծում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար»:

«Նախարարն իր ելույթում անդրադարձավ Ղարաբաղի վերականգնման և վերաինտեգրման թեմային` նշելով, որ Ադրբեջանն այս ուղղությամբ կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել, և ԵԱՀԿ-ն կարող է իր ներդրումն ունենալ այս գործընթացում», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Խորհրդի նիստում ընդգծվել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումն առանձնահատուկ նշանակություն ունի: Բացի այդ, հանդիպման մասնակիցները շեշտել են ադրբեջանա-հայկական սահմանին առկա լարվածությունը բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular