ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանը Թուրքիայից կգնի 24 միավոր «Bayraktar TB2

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

chelindustry.ru-ն գրում է, որ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը հայտարարել է, որ Լեհաստանը Թուրքիայից կգնի 24 հարվածային անօդաչու սարք:

Այսպիսով, Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի այն առաջին անդամը, որը կգնի թուրքական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):

Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, որոնցից առաջինները պետք է մատակարարվեն հաջորդ տարի, զինված կլինեն հակատանկային հրթիռներով: Լեհաստանը նաև գնելու է նյութատեխնիկական ապահովման և ուսուցման հավաքածու:

Բլաշակը նաև նշել է, որ Bayraktar TB2 անօդաչու ինքնաթիռներն իրենց լավ են դրսևորել պատերազմներում, և ավելացրել է, որ գնված անօդաչուների սպասարկումը կիրականացվի մի ռազմական ընկերության կողմից, բայց որի անունը չի նշել և մանրամասներ չի հայտնել:

Պայմանագիրը, որը կնքվելու է առանց գնումների մրցույթի գործընթացի, կստորագրվի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Թուրքիա կատարելիք այցի ընթացքում:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պնդում է, որ ինքը դարձել է անօդաչու թռչող սարքերի մեծությամբ չորրորդ երկիրը աշխարհում այն ​​բանից հետո, երբ Նախագահ Թայիփ Էրդողանը ավելացրել է դրանց ներքին արտադրությունը արևմտյան զենքից կախվածությունը թուլացնելու նպատակով:

Թուրքական Baykar պաշտպանական տեխնոլոգիական ընկերությունը արդեն իսկ վաճառել է իր հարվածային Bayraktar TB2 անօդաչու սարքերը Ադրբեջանին, Ուկրաինային, Կատարին և Լիբիային: Մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան ևս հետաքրքրված է թուրքական անօդաչու թռչող սարքեով:

Իսկ ապրիլին Կանադան արգելել է անօդաչուների տեխնոլոգիայի արտահանումը Թուրքիա այն բանից հետո, երբ պարզել է, որ այդ ԱԹՍ-ները օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ կռվող ադրբեջանական զորքերի կողմից:

Էմբարգոյի ենթակա մասերը ներառել են ԱԹՍ-ների  տեսախցիկային համակարգերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular