ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչը կարող է խանգարել Ադրբեջանին ՀԱՊԿ-ի անդամ դառնալ․ ՌԴ փոխարտգործնախարարի պատասխանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները պետք է բոլորի համար բաց լինեն։ Միակ բանը, որ կարող է սահմանափակել անդամակցությունը, դա ՀԱՊԿ կանոնադրության որոշակի դրույթներն են, որոնց համաձայն ՀԱՊԿ-ին մասնակցելու համար անհրաժեշտ է դրա անդամների միջև դիվանագիտական հարաբերությունների առկայություն։ «Իզվեստիային» տված հարցազրույցում այդ մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին այլ պետությունների անդամակցության հարցը։

 

Խոսելով ՀԱՊԿ Ուզբեկստանի վերադարձի մասին՝ Ռուդենկոն հիշեցրել է, որ այդ երկիրը ֆորմալ առումով ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, այլ միայն դադարեցրել է իր մասնակցությունը: Այդ պատճառով, եթե նրա մոտ վերադառնալու ցանկություն առաջանա՝ դա շատ հեշտ կիրագործվի։

«Ինչ վերաբերում է այլ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ դռները պետք է բոլորի համար բաց լինեն։ Միակ բանը, որ կարող է սահմանափակել անդամակցությունը, դա կազմակերպության կանոնադրության որոշակի դրույթներն են, որոնց համաձայն ՀԱՊԿ-ին մասնակցելու համար անհրաժեշտ է նրա անդամների միջև դիվանագիտական հարաբերությունների առկայությունը։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև դեռևս նման հարաբերություններ չկան» - ասել է Ռուդենկոն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ վաղ թե ուշ այդ հարաբերությունները կհաստատվեն, ու այդ ժամանակ «այդ հարցը կարող է այս կամ այն ձևով գործնական հարթություն մտնել»:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին Տաշքենդում, 2002 թվականին որոշում է ընդունվել համապատասխան կազմակերպություն ստեղծելու մասին: ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը ու Տաջիկստանը, որը 2020-2021 թվականներին նախագահում է կազմակերպությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular