ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան»․ Պաղեստինի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան զինված խմբավորումների միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը կարծես թե ուժի մեջ է, սակայն Արևելյան Երուսաղեմում լարվածությունը շարունակվում է․ իսրայելական ոստիկանությունը ներխուժել է Ալ Աքսա մզկիթի տարածք և ուրբաթօրյա աղոթքից հետո արցունքաբեր գազ կիրառել պաղեստինցիների նկատմամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ, ըստ Պաղեստինի ԱԳ նախարարի, հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը երեկվանից ուժի մեջ է մտել: Հայտնի է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:

Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին Al Jazeera- ին ասել է, որ «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան։ Առհասարակ երաշխիքներ չկան, քանի որ Իսրայելը հայտարարում է, որ հրադադարը միակողմանի է, և իրենք այդ որոշումը միակողմանի են ընդունել»: Սակայն հայտնի է, որ հրադադարի հաստատման հարցում մեծ է եղել Եգիպտոսի, Քաթարի և ՄԱԿ-ի դերը։

Վերջին տեղեկությունների հիման վրա՝ իսրայելցիները Երուսաղեմում ծեծի են ենթարկել «Ֆրանսպրես» գործակալության լուսանկարչին, որը լուսաբանում էր Ալ Աքսա մզկիթում տեղի ունեցած բռնությունները։

Մինչդեռ Հորդանանում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ նշելու Իսրայելի դեմ պաղեստինցիների «դիմադրության հաղթանակ»-ը։ Ցուցարարները պարզել են «Երուսաղեմը հաղթանակի խորհրդանիշ է», «շնորհավորանքներ դիմադրության հաղթանակի առթիվ» և «Գազայի կայունությունը հանգեցրեց հաղթանակի» գրություններով պաստառներ։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը 248 է, որոնցից 66-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular