Գիտնականները նշել են՝ որ դեղամիջոցներն են նվազեցնում սրտամկանի ինֆարկտի հավանականությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍրտանոթային հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառը, ուստի այս համակարգի առողջության պահպանումը շատ կարևոր է։ Սրտի նոպաները կարող են անդառնալի վնաս հասցնել օրգանիզին անգամ մահացու չլինելու դեպքում, ուստի զարմանալի չէ, որ դրանց կանխարգելումը կենսական նշանակություն ունի։
Գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The Lancet պարբերականում, ցույց է տվել, թե ինչը կարող է օգնել նվազեցնել սրտի նոպաների հավանականությունը։ Ավելի քան 344,7 հազար մարդու մասնակցությամբ 48 հետազոտության մետաանալիզի արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ զարկերակային ճնշման նվազեցման համար նախատեսված դեղամիջողները կարող են պաշտպանել սրտամկանը նոպաներից։
Հետազոտությունը, մասնավորապես, ցույց է տվել, որ այն մասնակիցների մոտ, որոնց սիստոլիկ ճնշումը նվազում էր 5 մմ/սս-ով, սրտի նոպայի հավանականությունը նվազում էր 10 տոկոսով։ Ընդ որում՝ սրտի նոպայի հավանականության նվազում էր նկատվում անգամ այն մասնակիցների մոտ, որոնք չունեին զարկերակային ճնշման կամ սրտամկանի հետ կապված որևէ խնդիր։
Ավելին՝ հետազոտությունը նաև ցույց է տվել, որ զարկերակային ճնշման նվազումը 13 տոկոսով նվազեցնում էր նաև գլխուղեղի կաթվածի ու սրտային անբավարարության հավանականությունը, 8 տոկոսով՝ սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը և 5 տոկոսով՝ սրտանոթային այլ հիվանդությունների հավանականությունը։