Մարշալ Բաղրամյանի կիսանդրին է տեղադրվել «Բարեկամության» պուրակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrostof.ru-ն գրում է, որ Ռոստավի «Բարեկամության» զբոսայգում բացվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Իվան Բաղրամյանի կիսանդրին: Այդ մասին իր ինստագրամի էջում գրել է Ռոստովի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն:
«Իվան Խրիստոֆորովիչը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր քաղաքի ազատագրման առաջին հարձակողական գործողությունների մշակմանը: Ռոստովի Վորոշիլովսկի շրջանի փողոցներից մեկը անվանակոչված է Բաղրամյանի պատվին», -նշել է վարչակազմի ղեկավարը:
Ըստ Դոնի կառավարության տեղեկատվական քաղաքականության վարչության` կիսանդրին ձուլվել է բրոնզից, պատվանդանի քարը բերվել է Կարելիայից: Քանդակագործը Ներսես Կիրակոսյանն է: Հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնությունը Դոնի Նախիջևանի հայկական համայնքն է: Կիսանդրու հանդիսավոր բացմանը մասնակցել են մարշալի թոռները և Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը