ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բիլ Գեյթսը պատվաստանյութերն անվանել է մարդկության պատմության մեծագույն գիտական ​​նվաճում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը մարդկության պատմության ամենամեծ գիտական նվաճումը համարում է պատվաստանյութերը: Այս մասին նա ասել է ուրբաթ հրապարակված Handelsblatt թերթին տված հարցազրույցում, գրում է ТАСС-ը:

«Այն ամենի լույսի ներքո, ինչի միջով անցանք անցյալ տարի, նախ պետք է ասեմ՝ պատվաստանյութերը: COVID-19-ի դեմ պատվաստանյութերը մեծ հույս տվեցին, որ այս տարի կհաղթահարենք համավարակը», - ասել է Գեյթսը ի պատասխան այն հարցի, թե իր կարծիքով՝ որոնք են մարդկության պատմության երեք ամենակարևոր նորարարությունները:

«Չնայած դրան [համավարակին] պատվաստանյութերը կարողացել են հաղթահարել բազմաթիվ հիվանդություններ»,- հավելել է նա:

Երկրորդ տեղում Microsoft-ի հիմնադիրը նշում է միկրոպրոցեսորի գյուտը: «Անշուշտ ձեզ չի զարմացնի, որ ես այն միկրոպրոցեսորի հսկայական երկրպագուն եմ, որն ի վերջո հնարավոր դարձրեց անհատական համակարգիչը, հեղափոխեց համակարգչային գիտությունը և սկսեց տպավորիչ նորարարական ալիք վերջին 50 տարիների ընթացքում»,- ասել է նա:

«Վերջապես, ես ընտրում եմ կանաչ հեղափոխությունը (Խմբ.՝ 1940-ականների և 1970-ականների գյուղատնտեսության մեջ կատարված փոփոխությունների մի ամբողջ շարք, ինչը հանգեցրեց համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի ծավալների զգալի աճի)», - ասել է Գեյթսը: Նա կարևորել է ամերիկացի գյուղատնտես  Նորման Բորլաուգի հետազոտությունները (1914-2009):

«Դրանից առաջ անհնար էր պատկերացնել, թե ինչպես կարելի է բավարար քանակությամբ սնունդ արտադրել ամբողջ աշխարհի բնակչության համար: Ըստ տարբեր գնահատականների, Բորլաուգի աշխատանքը ավելի քան 1 միլիարդ մարդու փրկեց սովից», - ասել է Գեյթսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular