ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը ռազմագերիներին ազատ արձակելու համար. Коммерсантъ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցին:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ գերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել անցյալ տարվա պատերազմը պարտված Հայաստանին, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային խնդիր է: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը փորձում են ազդել Բաքվի վրա, սակայն առանց որևէ  հաջողության: Խնդիրը ոչ միայն բարդացնում է Մոսկվայի շնորհիվ ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների իրականացումը, այլ նաև խանգարում է ՌԴ-ի` Ադրբեջանին հետխորհրդային տարածքում Մոսկվայի կողմից վերահսկվող ինտեգրացիոն ասոցիացիաներին մերձեցնելու ծրագրերին:

Հայաստանի համար սկզբունքային հարցը` Ադրբեջանից ռազմագերիների վերադարձը, դեռևս չի հաջողվում փակել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը սա անվանել է «կարևորագույն խնդիր» և կոչ է արել «ապահովել, որ Ադրբեջանը կատարի բոլոր ռազմագերիների և բռնի պահվող անձանց վերադարձը»: «Այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ տվյալները»,-ասել է Այվազյանը:

Մայիսի 4-ին, ՌԴ նախարարի այցից առաջ, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն Ադրբեջանից 3 գերի է վերադարձրել: Մյուս պահվողների մասով շարժ չկա:

Մինչդեռ Բաքվի և Երևանի մոտ այս հարցում նույնիսկ թվերը չեն համընկնում:

Հայաստանի արտգործնախարարությունից «Կոմերսանտ»-ի զրուցակիցն ասել է, որ, Երևանի գնահատականներով, գերության մեջ է մնում շուրջ 200 մարդ: Միևնույն ժամանակ, Բաքվի կողմից հաստատված է համարվում 72 մարդ, իսկ 48-ին, ըստ նրա, Ադրբեջանը հրաժարվում է հաստատել:

Մարդկանց մնացած մասի համար դեռ 100%-անոց տեղեկատվություն չկա:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմում «Կոմերսանտ»-ի աղբյուրը նշում է, որ այժմ Ադրբեջանում մնում է 59 մարդ: Նրա խոսքերով ՝ սրանք բանտարկյալներ չեն, այլ մարդիկ, որոնք բերման են ենթարկվել ռազմական գործողությունների ավարտից հետո:

«Կնքվել է զինադադար և Հայաստանի կապիտուլյացիայի ակտ: Դրանից հետո այդ մարդիկ մտել են Ադրբեջան: Նրանք դիվերսանտներ և ահաբեկիչներ են. մենք նրանց հետ այդպես ենք վերաբերում և դատելու ենք նրանց: Ապագայում տեսականորեն հնարավոր է փոխանակում»,-ասել է աղբյուրը:

Բաքվի կողմից պահվող անձինք արդեն սակարկությունների առարկա են դարձել, ասում են ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմի դիվանագետները «Կոմերսանտ»-ի հետ զրույցներում: Նրանց խոսքով, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ: Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային խնդիրներին: Այսպիսով,  իրազեկ աղբյուրը «Կոմերսանտ»-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը. ճանապարհն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները և հայ զինվորականները: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կհեշտացնի Շուշիին Ադրբեջանի հասանելիությունը: Ինչպես նշում են «Կոմերսանտ»-ի աղբյուրները, ռազմագերիներին ազատ արձակելու համար Բաքուն բարձրացրել է նաև մի շարք գյուղերի` իր տրամադրության տակ անցնելու հարցը:

Հայաստանը հույս ունի, որ Մոսկվան կօգնի լուծել ռազմագերիների խնդիրը:

«Սա խաղաղության հայտարարության երաշխավորի հեղինակության հարցն է: Հուսով ենք, որ մեր դաշնակիցը և Ադրբեջանի ռազմավարական գործընկերը կհամոզի նրանց կատարել այն և բանակցությունների ընդունակ լինել»,-«Կոմերսանտ»-ին ասել է հայ բարձրաստիճան դիվանագետը:

Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը կոչ են արել բոլոր պահվող անձանց հանձնել Երևանին: Այդ մասին ասել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Այս և այլ խնդիրներ Սերգեյ Լավրովը կկարողանա քննարկել հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ. նախարարը Բաքու կայցելի մայիսի 10-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular