ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 7

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հիանալի օր է կարևոր ու լուրջ բաների մասին մտորելու համար: Դուք հաճախ կնկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել, կհասկանաք, թե որտեղ եք սխալվել: Օրվա առաջին կեսին կարող եք սովորել. տեղեկատվությունն արագ կմտապահվի: Ձեզ համար նոր զբաղմունքները թույլ կտան ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Ամենայն հավանականությամբ, շուտով կընկերանաք նրանց հետ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է պասիվ հանգստի համար: Այդ շրջանի համար հոգնեցնող գործեր մի ծրագրեք: Կարող եք բուժիչ և հանգստացնող պրոցեդուրաներ անցկացնել: Դրանցից հետո ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի: Շրջապատողներն ամեն անգամ իրենց ձեր սպասածի նման չեն պահի, երբեմն նրանց արարքները ձեզ փակուղու առաջ կկանգնեցնեն: Երբեմն ստիպված եք լինելու ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրել՝ նյարդայնությունը զսպելու և ձեզ համար կարևոր մարդկանց հետ չվիճելու համար:

Շատ բան ավելի հեշտ կտրվի, եթե միայն սեփական ուժերի վրա հույս դնեք, ոչ ոքից աջակցություն չակնկալեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել և մտորումներից կոնկրետ գործողությունների կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, երբեմն պարզապես չեք հասկանա, թե ինչն է պետք առաջին հերթին ստանձնել: Հիշեք, որ ավելի լավ է ինքնուրույն որոշումներ ընդունեք: Խորհուրդները հաճախ ավելի շատ կշեղեն, քան կխանգարեն: Բացի այդ, շրջապատողները հաճախ չեն իմանա այն, ինչ ձեզ է հայտնի և սխալ եզրահանգումներ կանեն:

Օրվա երկրորդ կեսին թուլանալու և ձեզ դուր եկող գործերով զբաղվելու հնարավորություն կունենաք: Տրամադրությունը կլավանա, հնարավորություն կունենաք զրուցել մի մարդու հետ, որի հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հարմար է նոր բան ստանձնելու համար: Հրաշալի գաղափարների ժամանակ է: Շուտով դուք կկարողանաք համախոհների թիմ հավաքել, որոնք կօգնեն դրանք իրագործելու հարցում: Ուշադիր դիտեք շրջապատողներին: Հնարավոր է՝ հասկանաք, թե ում եք թերագնահատել:

Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դրանք կարող են վերաբերել ինչպես աշխատանքին, այնպես էլ ձեր նախասիրություններին: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Բայց այն նույնպես լավը կլինի: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, ընտանիքում հաճելի իրադարձություններ տեղի կունենան: Փոքրիկ խնդիրները, որոնք ձեզ անհանգստացնում էին վերջին շրջանում, իրենք իրենց լուծում կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ, բայց արդյունավետ օր է: Դուք պետք է զբաղվեք դժվար գործերով: Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել, նույնիսկ ամենաբարդ հարցերն առանց աջակցության լուծել: Բոլորը չէ, որ դրանից գլուխ կհանեին, բայց ձեզ մոտ կստացվի:

Շատ Առյուծների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ ճիշտ պատասխաններ կգտնեն բարդ հարցերին: Երեկոն հրաշալի է ակտիվ հանգստի համար: Այն դրական հույզեր կպարգևի և շատ ավելի հաճելի կանցնի, եթե ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ ընկերակցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Թեթև, բարենպաստ օր է: Հնարավոր է՝ այսօր դուք խոշոր հաջողությունների չհասնեք, բայց վատ ժամանակ չեք անցկացնի: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթների հետ: Նման հանդիպումները կոգեշնչեն, կօգնեն լավատեսորեն տրամադրվել:

Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Ընկերները հաճույքով կաջակցեն ձեզ: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ստացածը դեռ մի ծախսեք, քանի որ այն շուտով կարևոր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին կարող է թվալ, թե ունակ եք լուծել նույնիսկ ամենաբարդ առաջադրանքը: Իսկապես, շատ ու շատ գործերում հաջողության հասնելու շանս կա: Բայց դա աշխատասիրություն, համառություն ու լուրջ ջանքեր կպահանջի: Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Մի մոռացեք հանգստի համար փոքրիկ դադարներ վերցնել. դա կօգնի խուսափել գերհոգնածությունից:

Ավելի ուշ ստեղծագործելու համար բարենպաստ շրջան կգա: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Այդ գաղափարների իրագործմանը ոգևորությամբ կանցնեք, շուտով կհասնեք առաջին արդյունքներին և գոհ կմնաք դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, եթե համախոհներին ճիշտ ընտրեք: Իսկ համախոհ կարող են դառնալ մարդիկ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում՝ ընդհանուր խնդիրներն ու նպատակները երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնեն: Այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հին սխալներն ուղղելու և այն ամենից ազատվելու համար, ինչը խանգարում էր առաջ շարժվել: Դուք վճռական տրամադրված կլինեք: Ընկերներին ու համախոհներին դա դուր կգա, իսկ թշնամիներին ինտուիցիան կհուշի, որ լավ է ձեզանից հեռու մնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած օր է: Նրա առաջին կեսին հնարավոր են տհաճ պահեր: Այդ հատվածում ստիպված եք լինելու մի քանի գործով միանգամից զբաղվել, և շատ պիտի ջանաք՝ ոչինչ չմոռանալու և ոչինչ իրար չխառնելու համար: Կարևոր կլինի չհուզվելը: Երբ պահպանում եք ինքնատիրապետումը, շատ բան պարզապես հրաշալի է ստացվում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչն ինչոց է, նպատակին տանող ամենակարճ ուղին կգտնեք: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Շրջապատողները կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով և նույնիսկ կփորձեն հետևել դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Նոր ծանոթությունը կարող է սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբ դնել: Առօրյա գործերը երբեմն չափազանց բարդ կթվան, կուզենաք նոր բանի անցնել: Բայց մինչ այդ պիտի ընթացիկ հարցերը լուծեք. այդպես կկարողանաք խուսափել խառնաշփոթից:

Հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն օրվա երկրորդ կեսին կհայտնվի: Այդ հատվածում ձեզ կուրախացնեն ռոմանտիկ անակնկալներն ու անսպասելի նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր դուք շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք: Բայց ջանքեր պիտի գործադրեք: Հազիվ թե ինչ-որ բան ինքն իրեն ստացվի, հաճախ համեստ արդյունք ստանալու համար էլ պիտի շատ աշխատեք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Վատ մի զգացեք նրանց դիմել օգնության ու խորհուրդների խնդրանքով:

Օրվա առաջին կեսը բարենպաստ է ուսման համար, իսկ երկրորդը հարմար է հանգստի և ընկերների հետ շփվելու համար: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Իսկ ահա խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը հազիվ թե թեթև ու հաճելի լինի: Դուք նույնիսկ ամենահասարակ խնդիրները լուծելու, առօրյա գործերից գլուխ հանելու համար պիտի շատ աշխատեք: Այդ հարցում կարող են խանգարել մարդիկ, որոնք նախկինում էլ ձեզ համար խնդիրներ են ստեղծել: Չարժե վստահել նրանց, ովքեր նախկինում հուսախաբ են արել ձեզ:

Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում՝ ճակատագիրը կրկին ձեզ համար հանդիպում կազմակերպի մի մարդու հետ, որը ձեզ ժամանակին շատ թանկ է եղել: Մտածեք՝ արդյոք արժե հարաբերություններին երկրորդ շանս տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular