ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրգանիզմի համար ամենավնասակար սննդամթերքի տեսակները, որոնք հարկավոր է բացառել սննդակարգից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա ընդհանուր առողջական վիճակի ու ինքնազգացողության համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով։ Առհասարակ սննդակարգը պետք է լինի առավելագույնս օգտակար ու բալանսավորված, այլապես կարող են զարգանալ առողջական տարատեսակ խնդիրներ, սակայն այնուամենայնիվ մարդիկ հաճախ են օգտագործում սննդամթերքի տեսակներ, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա։

Վնասակար սննդամթերքը որպես կանոն մտազուգորդվում է ավելորդ կիլոգրամների հետ, սակայն նման մթերքն իրականում խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա՝ բարձրացնելով տարատեսակ հիվանդությունների, այդ թվում նաև կյանքի համար վտանգավոր ախտաբանությունների զարգացման հավանականությունը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են ոչ թե սահմանափակել նման մթերքի գործածությունը, այլ առհասարակ բացառել այն սննդակարգից։

Սննդաբան Եվա Շիշովան «РБК-Украина»-ի հետ զրույցում թվել է սննդամթերքի այն տեսակները, որոնք առավել վնասակար են օրգանիզմի համար և որոնցից հարկավոր է խուսափել։

Չիպսեր

Այդքան տարածված չիպսերի պատրաստման համար սովորաբար օգտագործվում է մեծ քանակությամբ ալյուր, օսլա, սոյա և տարատեսակ վնասակար համեմունքներ (այդ թվում նաև Е-621 տոքսին), որոնք չեն կարող համարվել օրգանիզմի համար օգտակար։ Նման բաղադրության հետևանքով չիպսերի գործածությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների ու ճարպակալման, ուստի դրանք հարկավոր է բացառել սննդակարգից։

Արագ սնունդ

Տարատեսակ հոթ-դոգերը, բուրգերները, կարտոֆիլ ֆրին և առհասարակ արագ սնունդը պարունակում են մեծ քանակությամբ հակաբիոտիկներ, պահածոյացնող նյութեր, կայունացուցիչներ ու գունանյութեր, որոնք գրգռում են ստամոքսը, խիստ բացասաբար են անդրադառնում առողջության վրա և կարող են կախվածություն առաջացնել։

Մսային խորտիկներ ու կիսաֆաբրիկատներ

Համեղ ու տարածված մսային խորտիկների ու կիսաֆաբրիկատ մթերքի պատրաստման համար արտդրողները լավագույն դեպքում կիրառում են սոյա և ենթամթերք, իսկ վատագույն դեպքում՝ ճարպայուղեր, աճառային հյուսվածքներ ու կաշի։ Երշիկներն ու խոզապուխտն իրականում գրավիչ տեսք, համ ու բույր են ունենում տարատեսակ բուրավետիչների, պահածոյացնող նյութերի ու գունանյութերի շնորհիվ։ Ընդ որում՝ դրանց բոլոր տեսակներն առողջության համար նույնքան վնասակար են՝ անկախ արժեքից ու դասից։ Այդ քիմիական տարրերը կախվածություն են առաջացնում ու նպաստում են տարատեսակ ախտաբանությունների, այդ թվում նաև սրտի հիվանդությունների ու քաղցկեղի տարբեր տեսակների զարգացմանը։

Պատրաստի սոուսներ

Տարատեսակ պատրաստի սոուսները, որոնք մարդիկ կիրառում են ուտեստներին ու աղցաններին հավելելու համար, պարունակում են մեծ քանակությամբ համային հավելումներ, պահածոյացնող նյութեր ու հսկայական քանակությամբ շաքար։ Դրանք ունենում են այնքան վառ արտահայտված համ, որ կարող են կիրառվել ցանկացած մթերքի հետ՝ չեզոքացնելով դրանց համը։ Ամենատարածված սոուսներից մեկը՝ մայոնեզը, պարունակում է անգամ քացախ ու տրանսճարպեր, որոնք խիստ վնասակար են առողջության համար։

Շոկոլադե բատոններ ու կոնֆետներ

Նման բատոններն ու տարատեսակ կոնֆետները պարունակում են հսկայական քանակությամբ շաքար, սակայն միևնույն ժամանակ չեն պարունակում որևէ սննդարար նյութ, ուստի դրանց գործածությունը հանգեցնում է ավելորդ կիլոգրամների կուտակման և շաքարային դիաբետի զարգացման։

Գազավորված ըմպելիքներ ու բնական հյութեր

Գազավորված ըմպելիքները հարուստ են լինում ածխաթթու գազով, շաքարով, գունանյութերով ու մեծ քանակությամբ համային հավելումներով, ինչի հետևանքով դրանց գործածությունը բացասաբար է անդրադառնում մաշկի, ատամների, հորմոնալ ֆոնի և անգամ տրամադրության վրա։ Ինչ վերաբերում է օգտակար համարվող բնական հյութերին, ապա դրանք վերոնշյալ վնասակար նյութերից բացի պարունակում են նաև պահածոյացնող նյութեր, ինչը թույլ է տալիս երկարացնել մթերքի պիտանելիության ժամկետը, սակայն խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա։

Արագ պատրաստման համար նախատեսված սննդամթերք

Արագ պատրաստման համար նախատեսված լապշաները, ապուրները, խյուսերն ու շիլաները նույնպես դասվում են օրգանիզմի համար վնասակար սննդամթերքի տեսակների շարքին։ Սննդամթերքի այս տեսակները պարունակում են համի ուժեղացուցիչներ, որոնք բացասաբար են անդրադառնում մարսողության համակարգի օրգանների վրա՝ հանգեցնելով մարսողության խանգարումների ու գաստրիտի։

Մարգարին

Մարգարինը պարունակում է մեծ քանակությամբ տրանսճարպեր, որոնք բացասաբար են անդրադառնում սրտամկանի ու արյունատար անոթների աշխատանքի վրա և հանգեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման, ինչը կարող է շատ վտանգավոր լինել ու դառնալ կյանքի համար վտանգավոր ախտաբանությունների զարգացման պատճառ։

Դիետիկ յուղազրկված սննդամթերք

Դիետիկ յուղազրկված սննդամթերքը բավական մեծ պահանջարկ ունի, սակայն մասնագետները հորդորում են խուսափել նման մթերքի գործածությունից։ Բանն այն է, որ ճարպերի ցածր պարունակությունը արտադրողները սովորաբար լրացնում են մեծ քանակությամբ ածխաջրերով, իսկ դրանցում պարունակվող վնասակար արհեստական հավելումներ դանդաղեցնում են մարսողության համակարգի աշխատանքը։ Բացի այդ, սննդամթերքի նման տեսակների գործածությունը կարող է հանգեցնել ավիտամինոզի զարգացման, ինչն էլ իր հերթին կարող է մի շարք բացասական հետևանքների զարգացման պատճառ դառնալ։

Արգանակներ ու վառ գույների համեմունքներ

Արգանակներն ու տարատեսակ արհեստական համեմունքները կիրառվում են ուտեստներին ավելի վառ համ ու բույր հաղորդելու համար, սակայն մասնագետները հորդորում են հնարավորինս խուսափել դրանցից։ Բանն այն է, որ նման արգանակներն ու համեմունքները պարունակում են մեծ քանակությամբ շաքար, տրանսճարպեր ու համի ուժեղացուցիչներ, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular