ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեռեւս առնչվելու ենք սեպտեմբերյան պատերազմի հոգեկան խանգարումների հետեւանքների հետ. ԱՀ դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմը, բացի ֆիզիկական կորուստներից,  առողջական, հոգեբանական  լուրջ տրավմատիկ դրսևորումների հանգեցրեց։ Առավել ծանր վիճակում են գտնվում պատերազմի արհավիրքները տեսած արցախցիները, զինվորները, ինչպես նաև նրանց հարազատները, որոնք ծանր ապրումներ են ունեցել:

Հոգեբանական եւ հոգեկան ի՞նչ խնդիրների առաջ է կանգնեցրել պատերազմը` այդ ողջ արհավիրքը վերապրած արցախցի մեր հայրենակիցներին, «Իրավունքը» փորձել է հետաքրքրվել Արցախի հանրապետության Առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ հետ, ով անդրադառնալով պատերազմյան եւ հետպատերազմյան սթրեսին նախ նկատեց.

-Առհասարակ պատերազմի արհավիրքը` մարդու առաջին օրգան համակարգերից մեկը, որը ընկալում եւ տուժում է` դա մարդու հոգեկան` կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիան է: Պատերազմական գործողությունների հենց սկզբից մենք ունեցանք սուր-սթրեսային խանգարումներ: Այնուհետեւ պատերազմի ընթացքում մարդու հոգեկան վիճակը կարծես թե ինչ-որ տեղ ադապտացվում է պատերազմական գործողություններին, սակայն մեք այդ ժամանակ ունենում ենք սուր խանգարումներ: Պատերազմի ավարտից որոշակի ժամանակահատվածում մենք գործ ենք ունենում հետ հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հետ, որոնք արտահայտվում են ինչպես հոգեկան ֆունկցիայի խանգարումների ձեւով, այնպես էլ ֆիզիկական խանգարումների ձեւով: 

-Հնարավո՞ր է հետտրավմատիկ սթրեսը հանգեցնի հոգեկան խանգարումների:

-Հոգեկան խանգարումները ավելի ուշ են ի հայտ գալիս, որոնք այո, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հեռավոր հետեւանքներն են: Ցավոք սրտի, Արցախի բնակչությունը եւ ընդհանրապես հայ ժողովուրդը անընդհատ գտնվում է սթրեսային խանգարումների մեջ: Եվ մենք` սկսած 2000 թվականներից, առնչվում էինք դեռեւս 90-ականների պատերազմի ժամանակ ի հայտ եկած հոգեկան խանգարումների հետ: Դրանք եւ տրվամատիկ եւ ռեակտիվ բնույթի էին: Մենք դեռեւս առնչվելու ենք 2020թվականի սեպտեմբերյան պատերազմի հոգեկան խանգարումների հետեւանքների հետ:  Այսօր մենք հոգեկան խանգարումների աճ չենք ունենա, որովհետեւ դեռեւս թարմ է ցավը, մենք կունենանանք հետտրավմատիկ սթրեսային խանգարումների ձեւեր, իսկ մի քանի տարի անց մեր ունեցածին կավելանան նաեւ այս պատերազմի հետեւանքները:

-Այսինքն, հնարավոր է, որ այս պահին հետտրավամիտիկ սթրեսը առաջին հերթին լուրջ խնդիրների առաջ չկանգնեցի, եւ գլուխ բարձրացնի միայն մի քանի տարի ա՞նց:

-Այ՛ո, հոգեկան ախտահարման սիմպտոմատիկան, որով արդեն պետք է հոգեբուժները զբաղվեն` կունենանք որոշ ժամանակ անց: Եվ դա է պատճառը, որ ներկայումս հոգեբանները եւ հոգեթերապեվտները պետք է շատ ինտենսիվ աշխատանք կատարեն, որպեսզի հետտրավամիտիկ սթրեսային խանգարումները չվերածվեն հոգեբուժական հիվանդությունների:

-Այսօր, մեր արցախցիների հետ աշխատո՞ւմ են հոգեբաններ, որպեսզի հնարավորինս Ձեր ասած խնդիրները չեզոքացվեն:

- Այ՛ո, քանի որ Արցախում 90-ականների պատերազմական վերքերը դեռեւս թարմ էին, այդ իսկ պատճառով Արցախում հոգեբանական ծառայությունները ավելի լավ էր կայացած, քան ՀՀ-ում: Այլ խնդիր է, որ մենք ունենք խնդիր աշխատելու այն զինվորականների հետ, ովքեր անցել են ողջ պատերազմի միջով: Իհարկե, ՀՀ-ում ունենք վերականգնողական հոգեբանական կենտրոն, որը բավականին դրական ազդեցություն է ունենում, ցանկալի կլիներ, որպեսզի նմանատիպ մի կառույց էլ լիներ Արցախում, որպեսզի Արցախի զինծառայողների հետ նույնպես աշխատեին:

-Պարոն Հակոբյան, իսկ Արցախում հոգեկան հիվանդություն ունեցողների կոնկրետ վիճակագրություն ունե՞ք:

-Թվային առումով կդժվարանամ ասել, բայց կարծում եմ այն որեւիցէ բանով չի տարբերվում Հայաստանի վիճակագրությունից, միգուցե մի քիչ ավելի քիչ: Որովհետեւ արցախցին ինքը ապրելով միշտ ավելի սրված վիճակում` նրա հոգեկան վիճակը ավելի ադապտացված ամուր է: Գուցե դա է պատճառը, որ Արցախում չունենք հոգեկան հիվանդությունների բարձր մակարդակ: Բայց միեւնույն ժամանակ այնքանն էլ, որքան ունենք անհանգստացնող է:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular