ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ Մորզեի այբուբեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մորզեի այբուբենը (կոդը) նիշային կոդավորման համակարգ է, որը կոդավորում է թվեր, տառեր, կետադրական նշաններ և այլ սիմվոլներ, որոնք կարող են վերծանվել համապատասխան երկար և կարճ ազդանշանների միջոցով, ինչպիսին են գիծը և կետը։ Սեմյուել Ֆինլի Բրիզ Մորզեն (1791-1872 թվականներ) ամերիկացի նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար է։ Նյու Յորքի նկարչության  ազգային ակադեմիայի հիմնադիրներից է և առաջին նախագահը։ Մորզեն երկար տարիներ զբաղվել է գեղանկարչությամբ և դիմանակարչությամբ և վերջապես համոզվել է, որ ամերիկացիներին նկարչական արվեստը չի հետաքրքրում: Երբ նրան 1836 թվականին ցույց են տվել Վիլհելմ Վեբերի կողմից ստեղծված հեռագրային սարքի մոդելը՝ նա ամբողջությամբ նվիրվել է դրան: 1837 թվականին Մորզեն ցուցադրել է հեռագրասարքի իր առաջին մոդելը: Իր գործընկեր Ալֆրեդ Վեյլեմի հետ համատեղ նա մշակել է տառերի հաղորդման մեխանիզմը կետերի և գծիկների միջոցով: Ավելի ճիշտ լինելու համար պետք է նշել, որ տառերի կոդավորման համակարգը կամ այբուբենը, ստեղծվել է Մորզեի գործընկերոջ՝ Ալֆրեդ Վայլեմի կողմից, ինչը Մորզեն չի ընդունել, որպես փաստ։ Բայց 1838 թվականին Մորզեն դա ցուցադրել է Ֆիլադելֆիայի Ֆրանկլինի համալսարանում և այդ օրվանից այդ այբուբենը կոչվել է Մորզեի այբուբեն: Նրա բախտը բերել է նաև 1843 թվականին, երբ նա 30 000 դոլար վարկ է ստացել ԱՄՆ–ի կառավարությունից կառուցելու համար հեռագրային գիծ՝ Բալթիմորից Վաշինգտոն: Բայց հեռագիրը չի աշխատել, 40 կիլոմետր հեռավորություն վրա էլեկտրական ազդանշանը կորչելիս է եղել: Այստեղ ևս նրան օգնել է Վեյլին, որը ստեղծել է համապատասխան ռելե, որպես ուժեղացուցիչ: Հետո արդեն սկսվել են իրավաբանական բախումները գործընկերների և մասնավորապես Վեյլիի հետ, որը պահանջում էր ճանաչել իր ակնառու և ավելի մեծ ավանդը հեռագրային գործում, բայց այդ ամենը Վեյլիին չի հաջողվել: Անսպասիորեն հեռագիրը պահանջված է ստացվել լրագրողների, բանկերի և երկաթուղու համար: 1848 թվականին Վեյլի/Մորզեի այբուբենը կատարելագործվել է ազգությամբ գերմանացի Ֆրիդրիխ Գերկեիի և իր գործընկերների  կողմից, որը և օգտագործվում է առ այսօր։ 1870-ականներից հետո Մորզեի այբուբենը անկում է ապրել, քանի որ հեռագրին գերազանցող հեռախոս, ռադիո, հեռուստատեսություն իսկ ներկայումս էլ համացանց են հայտնվել: Այնուամենայնիվ Մորզեի այբուբենը ներկայումս էլ որոշակիորեն օգտագործվում է, և հատկապես արտակարգ իրավիճակներում:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular