ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում մարդիկ խուսափում են AstraZeneca պատվաստանյութից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի  դեպքերը վերջին շրջանում կրկին ավելացել են։ Այս թեմայով զրուցել ենք բժիշկ, վարակաբան Արմեն Օհանյանի հետ։

Հարցին, թե  ինչ կարող ենք սպասել թվերի այս վայրիվերումներից,  մասնագետը պատասխանել է, որ  մոտ ապագայում սպավում է թվերի նվազում․ «Մենք գնում ենք մարման։ Այդ թվերը մի քանի օր  կարող են  բարձրանալ, օրական 1000-1500 նոր ցուցանիշ լինի, բայց դա սկզբունքային դեր չի խաղում, միանշանակ կարող ենք ասել, որ գնում է դեպի մարում։ Եվ այս փուլով մենք հաստատ ավարտելու ենք համավարակի հետ մեր առնչությունը»։

Անդրադառնալով պատվաստումներին Արմեն Օհանյանը ասաց, որ   Հայաստանում շատ երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի հնարավոր լինի պատվաստանյութի շնորհիվ հասնել իմուն բարիերի ձևավորման. «Այսօրվա դրությամբ մեզ մոտ մի քանի հազարի կարգի է պատվաստվածների թիվը, դա եղած-չեղած մի հաշիվ է։ Եթե անգամ 30 հազար մարդ էլ պատվաստվի, համաճարակաբանության տեսանկյունից դեր չի խաղալու»։

 Հարցին,   թե ինչո՞ւ են հայերը խուսափում պատվաստվելուց մասնագետը պատասխանեց․ «Մեր բնակչությունն առհասարակ յուրահատուկ է։ Իրենք սիրում են հակառակվել ինչ-որ բանի, ամեն նոր երևույթի առաջին արձագանքը հակասական է։ Եվ այս իրավիճակում, հաշվի առնելով անվստահությունը, հաշվի առնելով, որ օբյեկտիվ տվյալներ կան նույն AstraZeneca պատվաստանյութի հետ կապված, մարդկանց իրոք վախեցնում է պատվաստվելը։ Ես ճիշտ չեմ համարում որևէ պատվաստանյութի անուն տալ, բայց ստիպված եմ։ Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Sputnik V պատվաստանյութից մարդիկ չեն խուսափում։ Բայց այսօր մարդկանց դնում ու ասում են՝ կապ չունի, դու հիվանդացել ես, թե չես հիվանդացել, հետո ի՞նչ, որ դու մի ամիս ծանր պառկած էիր, արի քեզ պատվաստեմ։ Եվ մտածող մարդու ուղեղում հարց է ծագում, եթե ես հիվանդացել եմ, իմ մոտ իմունիտետ չի ձևավորվել, ո՞վ  ասաց, որ պատվաստանյութից պետք է իմունիտետ ձևավորվի։ Եթե այդ հարցին պատասխան կտան, ես էլ խորհուրդ կտամ, որ արդեն հիվանդացած մարդիկ պատվաստվեն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular