ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային վայրերում շուտով կգործեն COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող բուժկետեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հանրային վայրերում շուտով կգործեն փոքր բուժկետեր COVID-19-ի դեմ պատվաստումները բնակիչներին ավելի հասանելի դարձնելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին նշեց ամերիկահայ վիրաբույժ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում պատվաստումների ծրագրում իրականացնում է փորձի փոխանակում: Մասնագետը տեղեկացրեց, որ ներկայում նախարարությունը, պատվաստումների գործընթացը քաղաքացիներին ավելի մոտեցնելու աշխատանքի շրջանակում, քննարկում է հանրային վայրերում բուժկետեր ունենալու տարբերակը:

«Նման մշակույթ կա նաև ԱՄՆ-ում: Հայաստանում ևս քննարկվում է, և արդեն գործնական քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ: Լինի հրապարակ, խոշոր առևտրի կենտրոն, թե փողոց, շուտով կգործեն բուժկետեր: Դրանք կօգնեն, որ բնակիչներն առանց դժվարությունների, խնդիրների ստանան իրենց պատվաստումները: Պատվաստումների հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոնք արվում են պոլիկլինիկաներում, կարվեն նաև բուժկետերում»,- ասաց Շանթ Շխրտումյանը:

Մասնագետը նկատեց, որ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը միջազգային միտումներից հետ է ընկնում: Աշխարհի բնակչության 7 տոկոսն արդեն պատվաստվել է, կան երկրներ, ինչպես, օրինակ, Իսրայելը, որտեղ բնակչության պատվաստումների ցուցանիշը մոտ 60 տոկոսի է հասնում: Շանթ Շխրտումյանի խոսքով՝ բոլոր երկրներում էլ կան քննարկումներ, թերահավատություն պատվաստումների հետ կապված, սակայն, շատերը գիտակցում են, որ դա է կարևոր ճանապարհը:

«ԱՄՆ-ում եղավ մի պահ, որ նույնիսկ պատվաստումների հետ կապված հերթեր էին լինում: Եվ ասեմ, որ քաղաքացին պատվաստանյութ ընտրելու հնարավորություն չունի: Այդ պահին ինչ եղավ, դրանով էլ պատվաստվում է: Այսօր Հայաստանում 4 հազար 500 մարդ է պատվաստվել, ինչը ցածր ցուցանիշ է: Թեպետ, ասեմ, որ վերջին շրջանում ակտիվ իրազեկման աշխատանքներն իրենց ազդեցությունը տալիս են, և պատվաստումների գործընթացի ակտիվություն է նկատվում»,- ասաց Շանթ Շխրտումյանը:

Վարակի ակտիվ փուլում տեսնում էինք, որ ամեն օր միջինը 20 մահ էր գրանցվում, և եթե պատվաստումների գործընթացն ակտիվ ընթանա, ապա, ըստ մասնագետի, մահացության ռիսկը նկատելի կկրճատվի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստման արդյունքում ստացված օգուտները մի քանի հարյուր անգամ ավելի շատ են, քան ռիսկերը:

Հայաստանն ունի «Սպուտնիկ V», «Աստրա Զենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերը: COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար: COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular