ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն Քիմ Քարդաշյանին նման լինելով «Եվրատեսիլ» չեն գնում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակից Էջինի ամեն ելույթից հետո զարմանում եմ, թե ինչպես է նա հայտնվում հաջորդ փուլում: Աղջիկ, ով ունի ամեն ինչ՝ բացի ձայնից ու երաժշտական լսողությունից, կարողանում է մեկը մյուսի հետևից հաղթահարել երաժշտական մրցույթի փուլերն, ու չեմ էլ զարմանա, որ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվի և մեկնի Եվրատեսիլ: Սակայն այստեղ մի տհաճ պահ կա. Էջինը, հաջորդ փուլ անցնելով, մրցույթից դուրս է թողնում իսկապես որակյալ ու լուրջ երգիչ-երգչուհիների, ովքեր պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Ամեն հասարակ հեռուստադիտողի համար էլ, իհարկե, հասկանալի է, թե ինչու է Էջինն այդպես «սիրված» ժյուրիի կողմից։ Կարծում եմ՝ չկա մեկը, ով աղջկան չնմանեցնի Քիմ Քարդաշյանին ու հատկապես նրա կրտսեր քրոջը՝ Քենդալին: Իսկ մենք էլ լավ գիտենք, որ «Եվրատեսիլը» վաղուց դադարել է երգի մրցույթ լինելուց, հիմա այնտեղ երևի թե ամեն ինչ առաջանային է համարվում՝ բացի լավ երգից ու երգեցողությունից: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է հավատալ, որ Էջինի տարբերակը կարող է աշխատել: Սակայն մի կարևոր ԲԱՅՑ. աղջկա հետ աշխատանք է պետք՝ լուրջ, երկարատև ու մարզիչների համար իսկապես տանջալի աշխատանք: Աղջկա մոտ չկա ո՛չ ձայն, ո՛չ ռիթմի ընկալում, ո՛չ… Մի խոսքով՝ աշխատեք և ոչ թե կարծեք, թե միայն Քիմի հետ որոշակի նմանությունն արդեն հերիք է Եվրոպային զարմացնելու համար: Մեր ականջներն են տանջվում այդ աղջկա ամեն ելույթի ընթացքում, գոնե եվրոպացիներին խղճացեք:

egin.PNG

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular