ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքի բնակարանն այժմ վերանորոգված է. ինչ տեսք ունի այն (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
ԼՂՀ ՊԲ զինծառայող, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի տունն այժմ վերանորոգված է:
 
Քյարամը միշտ երազել էր, որպեսզի վերնորոգված տեսնի իր հայրական տունը, սակայն այդպես էլ չհասցրեց իր ձեռքերով վերակառուցել այն:
 
Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրենց  վրա էին վերցրել  «Շեն Հոլդինգ» ընկերությունը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարությունը՝ փոխանցելով 600 հազար դրամ, Հերմինե Նաղդալյանը ՝ 500 հազար դրամ և այլոք: 
 
 
15281104_1389253297781384_486559704_n
 
 Շինարարությունը սկսվել էր ապրիլի 12-ից և այսօր բնակարանն արդեն վերանորոգված է:
 
 15239145_1389253294448051_303856069_n
15293263_1389253291114718_64969049_o
 
15239229_1389253287781385_595641018_n 
Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը մահացել է Մարտակերտում՝  ապրիլին 1-ի լույս 2-ի գիշերը, գլխատվելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից։

Չորս օր տևած պատերազմը անդառնալի հետևանքներ  թողեց եզդի ընտանիքի վրա: Քյարամ Սլոյանը Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ իր զինակիցների հետ միասին կարողացավ երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։

Նշենք, որ 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular