ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքում հուշամեդալներ են հանձնվել Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների ծնողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ ԱՀ նախագահի հրամանագրի հիման վրա հետմահու «Մարտական ծառայության» համար շնորհված հուշամեդալներ են հանձնել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողների ծնողներին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պարգեւները հանձնվեցին հերոսների ընտանիքներ կատարած այցերի ընթացքում։ Մեդալները հանձնվել են  Ներքին Գետաշեն համայնքից՝ Շոթա Արմենակի Գևորգյանի, Գոռ Լյովայի Հակոբյանի, Էմին Վանյայի Սիմոնյանի, Արսեն Հայկի Խաչատրյանի, Կարեն Հովիկի Հարությունյանի, Վերին Գետաշեն համայնքից՝ Էդգար Շահենի Բաղդասարյանի, Ծովինար համայնքից՝ Շոթա Ազիզի Զաքարյանի, Վարդենիկ համայնքից՝ Արտաշես Ռուստամի Այվազյանի, Երանոս համայնքից՝ Վահագն Մարտիկի Մխեյանի, Գեղհովիտ համայնքից՝ Գարիկ Գառնիկի Հովհաննիսյանի եւ Աստղաձոր համայնքից՝ Արման Մանվելի Պողոսյանի ծնողներին:
Մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը հիշատակի եւ ոգեկոչման խոսքեր է հնչեցրել հերոս տղաների մասին, սփոփել նրանց ծնողներին:

«Շատ ծանր է կորստյան ցավը, սակայն դուք պետք է տոկաք, ձեր մեջ ուժ գտնեք դիմանալու այդ ցավին: Ձեր զավակները, մահն իրենց աչքերում, պայքար են մղել թշնամու դեմ՝ հանուն մեր երկրի խաղաղության, հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության: Դուք պետք է հպարտորեն կրեք ձեր վիշտը, քանզի դուք այլևս հերոսածին ծնողներ եք: Մենք գլուխ ենք խոնարհում մեր քաջ տղաների անմար հիշատակի առջեւ»,-նշել է Սեւակ Խլղաթյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular