ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքից բերման ենթարկվածների թիվը 16-ն է. կան նաև ինքնակամ ներկայացողներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեում այս պահին Սյունիքից բերման ենթարկվածների թիվը 16-ն է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Հայտնել էինք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիքի մարզ այցից հետո այսօր սկսեցին մի խումբ մարդկանց բերման ենթարկել։ Ավելին, Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

«Բոլորին այցելեցինք, բոլորի հետ խոսեցինք։ Հաշվի առնելով հարցի նրբությունը` անուններ չենք կարող հրապարակել։ Սակայն բերման ենթարկելու հարցով որոշակի խնդիրներ կան, օրինակ, բերման ենթարկվածներից մեկն ասել է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել»,–ասաց Աբովյանը` հավելելով, որ բերման ենթարկվածներից որևէ մեկը ծանուցում չի ստացել։

 

Նրա խոսքով` բոլորն առավոտյան ժամը 7-8-ն ընկած ժամանակահատվածում են բերման ենթարկվել, ունեն կասկածյալի կարգավիճակ և կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ։

ԲՀԿ–ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ հայտնեց` Մեղրիի համայնքի ղեկավարն ինքնակամ է ներկայացել, ևս 3 ինքնակամ ներկայացող կա։ Նրա խոսքով` բոլոր բերման ենթարկվածներին ձերբակալման որոշում կա։ «Բերման ենթարկվածներից մեկի մոտ կորոնավիրուս է կասկածվում, և մենք միջնորդել ենք զննել նրան»,–ասաց պատգամավորը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular