ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ են հայտնի դարձել Էջմիածնի Զվարթնոց թաղամասում տեղի ունեցած միջադեպից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021թ. ապրիլի 22-ին` ժամը 01:30-ի սահմաններում, «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 59-ամյա բնակիչ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. ապրիլի 22-ին` ժամը 01:10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Օստրովսկի փողոցի տներից մեկի դիմաց, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, նույն քաղաքի 40-ամյա բնակիչը 59-ամյա համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին` պատճառելով վերը նշված մարմնական վնասվածքները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով հեռացել է:

Կարճ ժամանակ անց 40-ամյա տղամարդը  իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ 103» տեսակի ինքնաձիգով վերադարձել է վերոհիշյալ վայր, որտեղ հանդիպել է ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողներին: 40-ամյա տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկաններից պահանջել է հեռանալ, որից հետո իր մոտ գտնվող ինքնաձիգից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, վերջիններիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ անկանոն կրակոց է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել, հեռացել է դեպքի վայրից ու նույն ինքնաձիգից մեկ անգամ կրակել իր ծնոտին` ինքն իրեն պատճառելով «ստորին ծնոտի հրազենային վիրավորում» մարմնական վնասվածք, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության  Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվում է նախաքննություն:  Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular