Ո՞ր ախտանշանն է հուշում սուրճի չարաշահման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով։ Այն նվազեցնում է Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունների զարգացման հավանականությունը, մեղմում է գլխացավերը, պահպանում է լյարդի առողջությունն ու առհասարակ դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա, սակայն անգամ այս օգտակար մթերքը կարող է վնասակար լինել չարաշահման դեպքում։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ավելի ուշադիր լինել ու չանտեսել այն ախտանշանները, որոնց միջոցով օրգանիզմը հուշում է սուրճի չարաշահման մասին։
Նման ախտանշաններից մեկը կարող է լինել ձայնի փոփոխությունը, մասնավորապես՝ դրանում լարվածության նշանների ի հայտ գալը։ Ինչպես նշում է Քլիվլենդի ձայնի կենտրոնի բժիշկ Փոլ Բրայսոնը, նման խնդրի պատճառ կարող է դառնաl կոֆեինի չարաշահումը։
«Կոֆեինի չարաշահումը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման, ինչն էլ չորացնում է նաև ձայնային ապարատը, որը բնական քսուք է արտազատում։ Դրա պակասն էլ նվազեցնում է վիբրացիաները», – նշել է Բրայսոնը։
Ձայնի գերլարվածության վաղ ախտանշան կարող է լինել կոկորդի ցավը, խոսելիս ի հայտ եկող տհաճ զգացողությունները, ձայնի բարձրության նվազումը, ձայնի դիապազոնի կորուստը, կոկորդի քորն ու տհաճ զգացողությունները, հազալու կամ կոկորդը մաքրելու ցանկությունը, ինչպես նաև սովորականից ցածր կամ խռպոտ ձայնը։ Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին ու դրանում ներառված սուրճի քանակությանը, քանի որ խնդիրը կարող է պայնամանավորված լինել սուրճի չարաշահմամբ։